• Latest news

Սրտի հիվանդությունների ռիսկը կախված է արյան խմբից ու օդի աղտոտվածությունից

16 նոյեմբերի, 2017  13:01

Որոշակի արյան խումբ ունեցողները մյուսներից ավելի հաճախ են հիվանդանում սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով էկոլոգիական անբարենպաստ պայմաններում, հաստատել են Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթիի Սրտաբանության ինստիտուտի հետազոտողները:

Կլինիկական համաճարակաբան Բենջամին Հորնի գլխավորած խումբը պարզել է, որ A, B եւ AB (II, III եւ IV) արյան խումբ ունեցող մարդկանց մոտ առկա է ABO տարատեսակային գենը (արյան առաջին խումբ ունեցողների մոտ այն բացակայում է): Այս գենը կապված է սրտի նոպայի բարձր ռիսկի հետ: Եւ այդ ռիսկն ավելի մեծ է օդի բարձր աղտոտվածության դեպքում:

Մասնագետները քննել են Intermountain Healthcare- ի բժշկական հաշվառման տեղական համակարգի պացիենտների տվյալները, որոնց մոտ 1993-ից 2007-ը ախտորոշվել է սուր կորոնար համախտանիշ: Առանձին խմբին են դասել նրանց, ով սրտի հետ խնդիրներ է ունեցել այն ժամանակահատվածում, երբ մանր մասնիկների պարունակությունը օդում չափից ավելի է եղել:

Հետազոտողներն ուշադրություն են դարձրել, որ բոլոր այդ պացիենտների մոտ սուր կորոնար համախտանիշն ի հայտ է եկել 2,5 միկրոմետր տրամագծով կախված մասնիկների (ԿՄ) բարձր մակարդակների կարճաժամկետ ազդեցության դեպքում: Դրանց են պատկանում, օրինակ, այրման արտադրանքների արտանետումները, մետաղներն ու անկայուն օրգանական միացությունները:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ABO գենի հատուկ տարբերակի կրողները սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման ավելի բարձր ռիսկ են ունեցել, երբ իրենց բնակավայրերում ավելի է բարձրացել ԿՄ 2,5 խտությունը:

Ինչպես պարզաբանում է Հորնը, առաջինից տարբերվող արյան բոլոր խմբերում ABO գենի փոփոխությունը կարող է լինել դրական եւ բացասական: Համապատասխանաբար արյան տեսակը պայմանավորվում է որպես O կամ non-O: Հենց դրանից է կախված, թե մարդը որքանո՞վ սրտի հետ կապված խնդիրների առաջացման ռիսկի կենթարկվի: Ամենաբարձր ռիսկերը կապված են  արյան non-O տիպի հետ:

Սակայն դա դեր է կատարում, եթե  օդում ԿՄ 2,5 խտությունը մեկ խորանարդ մետրում 25 միկրոգրամից ավելի քիչ է։ Իսկ եթե աղտոտվածության մակարդակը այդ ցուցանիշից բարձր է, ապա ռիսկի բարձր գոտում են հայտնվում արյան առաջին, երկրորդ եւ երրորդ խմբի բոլոր մարդիկ, անկախ այն բանից, թե մուտացիայի  որ տեսակն է իրենց մոտ առկա:

Ավելին, մեկ խորանարդ մետրում մասնիկների հավելյալ յուրաքանչյուր 10 միկրոգրամը բարձրացնում է սուր կորոնար համախտանիշի սրման վտանգը 25 տոկոսով մուտացիայի non-O տեսակն ունեցող մարդկանց եւ 10 տոկոսով մուտացիայի O տեսակն ունեցող մարդկանց մոտ:

Բենջամին Հորնը ռիսկի խմբի պացիենտներին խորհուրդ է տալիս ավելի շատ ժամանակ անցկացնել քաղաքից դուրս եւ չմոռանալ վերցնել բոլոր անհրաժեշտ դեղամիջոցները:

Խումբն իր հետեւությունները ներկայացրել է  Անահայմի(Քալիֆորնիա) 2017-ի Սրտի ամերիկյան ասոցիացիայի գիտաժողովում  (American Heart Association's Scientific Sessions 2017) :

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել