• Latest news

«Սլավմեդ» բժշկական կենտրոնում նշվեց անհաս երեխաների օրը (ֆոտո)

17 նոյեմբերի, 2017  10:45

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի նախասրահում այսօր աշխույժ էր եւ աղմկոտ. հիվանդանոցի ղեկավարությունը այստեղ ծնված փոքրիկների ծնողներին հրավիրել էր միասին նշելու վաղաժամ ծնված՝ անհաս երեխաների միջազգային օրը: Հյուրասիրություն էր կազմակերպված, ինչպես մայրիկների եւ հայրիկների, այնպես էլ փոքրիկների համար: Չէին մոռացել նաև  հուշանվերների մասին: Բոլոր ծնողները երախտագիտությամբ նշում էին, որ «Սլավմեդ» ԲԿ ծննդատունը իրենց համար երկրորդ տուն է դարձել: Փոքրիկներից շատերը ծնվելուց հետո այստեղ են անցկացրել շատ օրեր, եւ այդ ընթացքում նրանց ծնողները հասցրել են բուժանձնակազմի հետ մտերմանալ:

2016 թվականի հուլիսի 29-ին Մարիամ Ռամազյանը «Սլավմեդ» բժշկական կենտրոնում երկվորյակ է լույս աշխարհ բերել՝ Ռոման եւ Ռոբերտ Յուրտաեւներին: Նրա խոսքով՝ իր մոտ ծանր բարդություններով վաղաժամ ծնունդ էր սկսվել, եւ եթե չլիներ հոգատար բուժանձնակազմն ու ժամանակակից տեխնիկայով հագեցվածությունը, իրենք գուցե այսօր այստեղ չլինեին:

Նարեկ Հակոբյանը 6-ամսական է ծնվել՝ ուղեղի արյան զեղմամբ, 2 ամիս անցկացրել է ծննդատան նեոնատալ բաժանմունքում: Հիմա փոքրիկն արդեն կես տարեկան է, եւ նրա մոտ ամեն ինչ կարգին է, ասում է մայրը:

Լիլիթ Գասպարյանի եւ Նորայր Ստեփանյանի երեխան ժամկետից 2 ամիս վաղ է ծնվել՝ 2017 թվականի սեպտեմբերի 7-ին, եւ Սլավմեդում է անցկացրել 35 օր: «Շատ մարդամոտ, մարդասեր, անհատական մոտեցում ցուցաբերող, արհեստավարժ բուժանձնակազմ է»,- ասում է մայրիկը, իսկ հայրիկն ավելացնում, որ 35 օրում ծննդատան բուժանձնակազմի հետ մեկ ընտանիք են դարձել:

Տարոն, Դավիթ եւ Հայկ Կիրակոսյան եռյակը, որոնց մայրը արտամարմնային բեղմնավորման ճանապարհով էր հղիացել, մեկ տարի առաջ է լույս աշխարհ եկել՝ հղիության 36-րդ շաբաթում: Մայրիկին շտապ կեսարյան հատում էին կատարել, քանի որ բարձրացել էր նրա արյան ճնշումը: «Մենք մինչեւ հիմա Սլավմեդի ծննդատան բուժանձնակազմի հետ կապ ենք պահպանում»,- ասում է եռյակի մայրը՝ Սուսաննան:

Լրագրողների հետ զրույցում «Սլավմեդ» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքի ղեկավար Հովհաննես Ղազարյանը նշեց, որ բժշկական կենտրոնի քաղաքականության համաձայն՝ խնդիրներ ունեցող նորածիններն այստեղից այլ հիվանդանոցներ չեն տեղափոխվում, եթե նրանք, իհարկե, նեղ մասնագիտական պաթոլոգիաներ չունեն: Մնացած բոլոր դեպքերում նորածինների խնամքը կազմակերպվում է «Սլավմեդ» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքում, որը հագեցած է նորագույն սարքավորումներով եւ ունի պատրաստված բուժանձնակազմ: «Լինելով տվյալ ոլորտում ավելի քան 20 տարի՝ կարող եմ վստահորեն ասել, որ այն պայմանները, որոնք ստեղծվել են «Սլավմեդ» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքում թույլ են տալիս իրականացնել համապատասխան հսկողություն և խնամք նույնիսկ ամենաբարդ ու պատասխանատու դեպքերի ժամանակ»,- ասաց նա։

Հիմա Հովհաննես Ղազարյանի խնամքի նեքո կան բազմաթիվ փոքրիկներ, որոնցից մեկը՝ Դավիթը, արդեն վաղը տուն կգնա: Նրան զննելով՝ բժիշկն ասաց, որ տղայի մայրը հղիացել է արտամարմնական բեղմնավորմամբ: Սա ծնողների երկրորդ փորձն է: Երեխան հղիության 36-րդ շաբաթում է ծնվել ծանր վիճակում՝ երկկողմանի պնեւմոթորաքսով: Մի քանի օր նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխության սարքին, դրենաժ են կատարել: «Երեխան ծայրահեղ վիճակում էր, բայց ամեն ինչ կատարվեց, որ երեխան ապաքինվի, եւ այժմ եւս մեկ հայ ընտանիք ապրեց երջանկության բերկրանքը՝ 15 տարվա անպտղությունից հետո տանը երեխա է հայտնվել»,- ասաց բժիշկը:

Դավիթի մայրը՝ Լուիզան, ասաց, որ իր փոքրիկը ողջ է մնացել Հովհաննես Ղազարյանի շնորհիվ: Երբ գիշերվա ժամը 3-ին երեխայի վիճակը վատացել է, բժիշկը եկել է հիվանդանոց ու ծնողներից մեկ ժամ խնդրել երեխային փրկելու համար: «Այստեղ ամբողջ բուժանձնակազմն ասես մեկ ընտանիք լինի»,- ասաց նա: Նեոնատալ բաժանմունքում 17 օր անցկացնելուց հետո վաղը փոքրիկ Դավիթը տուն կուղեւորվի:

«Սլավմեդ» բժշկական կենտրոնի հիմնադիր Արմինե Հովակիմյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Սլավմեդ» բժշկական  կենտրոնի հագեցվածությունը թույլ է տալիս ապահովել վաղաժամ ծնված նորածինների բարձրակարգ խնամք, ինչպես նաեւ լավացնել նրանց կյանքի որակը, հետագայում խուսափել հնարավոր բարդություններից, ինչու չէ՝ նաեւ նորածնային մահացությունից։

«Ի ուրախություն մեզ այսօր կենտրոնի հագեցավածությունը թույլ է տալիս ապահովել վաղաժամ ծնված նորածինների լիարժեք խնամքի պայմանններ նույնիսկ ամենաբարդ դեպքերի ժամանակ, դրանով իսկ նպաստելով նրանց կյանքի որակի բարձրացմանը, որը ոչ միայն կնվազեցնի նորածնային մահացությունը, այլ նաև երակարաժամկետ հիվանդացությունը», – ասաց նա։

Հիշեցնենք, որ «Սլավմեդ» բժշկական կենտրոնի ծննդատունն ունի 3-րդ աստիճանի բարձրագույն կատեգորիա եւ հանդիսանում է բազմապրոֆիլ հիվանդանոցի բաղկացուցիչ մաս, որտեղ հսկվում եւ ծննդալուծվում են ցածր եւ բարձր ռիսկի հղիներ, ինչպես մանկաբարձագինեկոլոգիական ախտաբանություններով, այնպես էլ այլ օրգան-համակարգերի հիվանդություններով:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել