• Latest news

Արդյոք կապ կա՞ գայլախտի եւ դեմենցիայի միջեւ

20 նոյեմբերի, 2017  10:55

Իսրայելցի գիտնականները կապ են հայտնաբերել գայլախտի եւ դեմենցիայի միջեւ. նրանք ապացուցել են, որ գայլախտը տկարամտության հավանականությունը 51 տոկոսով մեծացնում է: Բոլոր տարիքների հիվանդները, որոնք գայլախտով են տառապում, ավելի հաճախ են բախվում հիշողության լուրջ խանգարումների հետ:

Համակարգային կարմիր գայլախտը աուտոիմունային հիվանդություն է, որի դեպքում իմունային համակարգը սկսում է մարմնի տարբեր հատվածներում բջիջները քայքայել՝ ներառյալ երիկմաներում, թոքերում եւ արյունատար անոթներում:

International Journal of Geriatric Psychiatry-ում հրապարակված հետազոտությունը կատարելիս հիմնվել են գիտնականների նախկին եզրահանգումների վրա, որոնք նույնպես ենթադրել են, որ գայլախտը կարող է առաջացնել հիշողության եւ կոգնիտիվ ֆունկցիաների խանգարումներ: Իսրայելցի գիտնականների կարծիքով՝ գայլախտի բոլոր տարիքի զոհերը վտանգված են դեմենցիայով հիվանդանալուն, այս պատճառով ծերունական տկարամտության վաղ զարգացմամբ  հիվանդների մոտ պետք է գայլախտի ախտանիշներ փնտրել: Լավ հայտնի է, որ գայլախտը կարող է ախտահարել երիկամները, սակայն այս հիվանդության ախտանիշները կարող են միանգամայն տարբեր լինել, ինչի պատճառով այն դժվար է ախտորոշել:

Փորձագետները որոշել են գայլախտի ամենատարբեր ձեւերը, այդ թվում՝ նրա նեյրոհոգեբուժական ենթատեսակի 19 տարբերակները, որոնք ախտահարում են կենտրոնական նյարդային համակարգը, այդ թվում՝ հիշողությունը, ինչպես նաեւ կարող են հարուցել հոգեբանական եւ հոգեբուժական ախտանիշներ: Որոշ հիվանդներ հայտնում են գայլախտին հատուկ «մշուշի» մասին, երբ դժվարանում են ինչ-որ բանի վրա կենտրոնանալ, փաստեր հիշել եւ իրենց կարծիքն արտահայտել: Այս «մշուշը» նաեւ դեպրեսիաներով եւ տագնապալի վիճակով է ուղեկցվում:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե նույնիսկ գայլախտով հիվանդի մոտ չեն նկատվում հոգեբանական կամ հոգեբուժական ինչ-ինչ խախտումներ, նա, մեւնույն է, մտնում է ծերունական տկարամտության զարգացման սպառնալիքի հետ կապված ռիսկի խմբում: Գայլախտի բուժման հիմնական մեթոդը կորտիկոստերոիդներն են: Հիվանդների 80 տոկոսից ավելին դեղերի այս տարատեսակը ստանում է օրգանիզմում բորբոքային պրոցեսների դեմ պայքարելու համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել