• Latest news

Երկամյա տղան վերակենդանացման բաժին է ընկել շիզոֆրենիայի դեմ հաբերից

29 նոյեմբերի, 2017  20:08

ՌԴ–ու հաբերից ծանր թունավորվել է երկամյա երեխա, որը ծնողների ու տատիկի հետ ապրում է Ռոստովի Օկտյաբրսկի շրջանում, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Երիտասարդ ընտանիքն ապրում է տատիկի հետ, որը շիզոֆրոնիա  ունի։ Թոշակառուն պետք է պարբերաբար հիվանդության ախտանշանները թուլացնող հաբեր խմեր։ Սակայն տարեց կինը պատահաբար դեղահաբերը մոռացել է երեւացող տեղում, որտեղ էլ դրանք գտել է նրա երկամյա թոռնիկը։

Երեխան հասցրել է կուլ տալ 15 հաբ, որոշ ժամանակ անց նրա մոտ ուժեղ փսխում է սկսվել։ Ծնողները շտապ օգնություն են կանչել եւ տղային հիվանդանոց տարել։ Այժմ երեխան ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժնում, բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել