• Latest news

Ինչու՞ է ասթման ավելի շատ սպառնում կանանց, քան տղամարդկանց

29 նոյեմբերի, 2017  22:40

Ասթմայով առավել հաճախ հիվանդանում են կանայք, քանի որ նրանց սեռական հորմոնները չեն արգելափակում ախտահարումն ու չեն դանդաղեցնում թոքերի կողմից լորձի արտադրումը, ինչպես դա անում է տեստոստերոնը։ Այդ մասին ասվում է Cell Reports ամսագրում հրապարակված հոդվածում։

«Երբ մենք սկսեցինք այդ փորձերը, վստահ էինք, որ ասթմայի առաջացման պատճառը էստրոգենն է,որը արագացնում, այլ ոչ թե դանդաղեցնում է ախտահարումը, ինչպես դա անում է տեստոստերոնը։ Ի զարմանս մեզ, բոլոր այդ գործընթացներում կարեւոր դեր ունի միայն արական հորմոնը»,- հայտարարել է Դոուն Նյուկոմբը՝ Նեշվիլի(ԱՄՆ)  Վանդերբիլթի համալսարանից։

Ֆրանսիացի եւ իսպանացի բժիշկների վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք երկու անգամ ավելի հաճախ են հիվանդանում ասթմայով, քան տղամարդիկ եւ նրանք ավելի շատ հիվանդանում են դրանց ծանր ձեւերով։

Նյուկոմբն ու նրա գործընկերները բացահայտել են դրա գլխավոր պատճառներից մեկը՝ ուսումնասիրելով ասթմայով հիվանդների եւ առողջ մարդկանց թոքերի հյուսվածքները, ինչպես նաեւ նման հիվանդություն ունեցող մկներին։

Հետազոտությունները ցույց են տվել, որ բոլոր ասթմա ունեցողների թոքերում եղել է մեծ քանակությամբ, այսպես կոչված,  երկրորդ տիպի լիմֆոիդ բջիջներ, որը բնածին իմունային համակարգի կարեւոր բաղադրիչներից մեկն է։ Այդ մարմինները պատասխանատու են բորբոքային ռեակցիաների համար այն դեպքերում, երբ թոքերում կամ մարմնի այլ հատվածներում սկսում են բազմանալ հիվանդություն առաջացնող մանրէներ։

Գիտնականների խոսքով՝ այդպիսի բջիջներ ավելի շատ եղել են ասթմայով հիվանդ կանանց եւ էգ մկների թոքերում, ինչը կենսաբաններին դրդել է ստուգել, թե ինչպես են դրանց վարքի վրա ազդում սեռական հորմոնները, այդ թվում էստրոգենն եւ տեստոստերոնը։

Ի զարմանս կենսաբանների, կանացի հորմոնները ոչ մի կերպ չեն ազդել այդ բջիջների վարքի ու զարգացման վրա,հորմոնների ցանկացած քանակի ազդեցությամբ՝ թոքային հյուսվածքում բջիջների քանակն ու ակտիվության մակարդակը մնացել են նույնը։ Մյուս կողմից՝ նույնիսկ փոքր քանակի տեստոստերոնի ավելացումը «զսպել է» լիմֆոիդ բջիջներին․ նրանք դադարել են բազմանալ եւ ախտահարել։

Գիտնականները նշում են, որ իմունային համակարգի վրա հորմոնների ազդեցության այսպիսի տարբերությունները կարող են բացատրել, թե ինչու են կանայք երկու անգամ ավելի հաճախ հիվանդանում ասթմայով, քան տղամարդիկ։ Մյուս կողմից՝ Նյուկոմբն ու իր գործընկերներն ընդգծում են, որ այդ հիվանդության առաջացումը կապված է շատ այլ գործոնների հետ, որոնց մի մասը նույնպես կարող է կապ ունենալ այդ տարբերությունների հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել