• Latest news

Ինչպե՞ս վերապրել ամուսնալուծությունը. Հոգեբանի 5 խորհուրդ

2 դեկտեմբերի, 2017  18:10

Ապահարզանը մարդու կյանքում ամենածանր իրադարձություններից մեկն է, անգամ եթե նա է դրա նախաձեռնողը։ Թե ինչպես կարելի է վերապրել ամուսնալուծությունը եւ պատրաստվել նոր հարաբերությունների, NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատմել է ընտանեկան հոգեբան Ելենա Շամովան։

  1. Ազատ ժամանակն ինչ-որ հետաքրքիր բանով լցրեք։ Անցյալում, երբ դուք զույգ էիք, միմյանց եւ համատեղ զբաղմունքներին շատ ժամանակ էիք հատկացնում։ Ամուսնալուծվելուց հետո այդ ժամանակն ազատ է մնում եւ ցանկալի է այն լցնել ինչ-որ հաճելի եւ հետաքրքիր բանով՝ որեւէ հետաքրքիր տեղ գնալ (կինո, թատրոն, օպերա, ցուցահանդես), ընկերների հետ շփվել, սպորտով զբաղվել: Այս ամենը կօգնի չկենտրոնանալ ցավ պատճառած իրադարձության շուրջ մտքերի վրա:
  2. Աշխատեք մենակ չմնալ: Եթե ծանր ապրումների մեջ եք, մի հրաժարվեք ընկերների աջակցությունից, խոսեք նրանց հետ, կիսվեք ձեզ մտատանջող մտքերի մասին:
  3. Մի փորձեք անմիջապես նոր հարաբերություններ հաստատել: Ոմանց կարող է թվալ, որ եթե ապահարզանից անմիջապես հետո մեկ ուրիշին հանդիպեն, ամուսնալուծությունն ավելի հեշտ կվերապրեն: Իրականում, սակայն, ամեն ինչ այդքան էլ պարզունակ չէ: Ինչպես նշեց հոգեբանը, եթե անմիջապես նոր հարաբերություններ հաստատեք, չեք հասցնի էմոցիոնալ առումով վերապրել, ինքներդ ձեզ համար նախորդ հարաբերություններն ավարտել: Ավելին՝ նոր հարաբերությունները երկարաժամկետ չեն լինի, եւ դուք կկատարեք այն նույն սխալները, ինչ նախորդ անգամ:
  4. Անցեք բաժանման բոլոր փուլերով: Ինչպես նշեց Ելենա Շամովան, էմոցիոնալ բաժանումը փաստացիից ավելի վաղ է տեղի ունենում եւ, որպես կանոն, ավելի ուշ է ավարտվում: Էմոցիոնալ բաժանումը սկսվում է այն ժամանակ, երբ հարաբերությունները դադարում են զույգին տալ այն, ինչ նախկինում են տվել՝ փոխըմբռնում, ներդաշնակություն եւ այլն: Երբ զուգընկերներից մեկն այնպիսի զգացողություն է ունենում, որ հարաբերությունները իմաստազուրկ են՝ դա արդեն էմոցիոնալ բաժանման սկիզբն է: Ապահարզանի փաստաթղթերը ստանալուց հետ այն կշարունակվի եւս որոշ ժամանակ:

Ինչպես նշեց հոգեբանը, հարաբերությունները որքան էլ շարունակվեն՝ կես կամ 10 տարի, միեւնույն է՝ կվերապրեք հարաբերությոնները խզելու մի քանի փուլեր: Սկզբում ցնցում կլինի, դա ընդունելու անկարողություն՝ չեք հավատա, որ այդ ամենն իսկապես տեղի է ունենում: Ձեզ զուգընկերն, ավելի շուտ, կհրապուրի, եւ դուք կցանկանաք նրան վերադարձնել: Այնուհետեւ կլինեն ագրեսիայի փուլերը (վիրավորանք, չարություն՝ թե՛ քո, թե՛ զուգընկերոջ հանդեպ) եւ դեպրեսիա (ապատիա, ինչ-որ բան անելու ցանկության բացակայություն): Այս փուլերը կարող են տեւել մինչեւ 1-1,5 տարի: Հոգեբանը նշեց, որ ցանկալի է դրանք վերապրել, որպեսզի ինքներդ ձեզ համար այդ հարաբերությունները վերջնականապես ավարտեք:

  1. Եթե ձեզ շատ վատ եք զգում, մասնագետի դիմեք, որը կօգնի տեղի ունեցողն ավելի արագ եւ հեշտ վերապրել ու նոր հարաբերությունների պատրաստվել:

«Կանքը չի ավարտվում ամուսնալուծությամբ: Եթե կարողանաք ամեն ինչ վերլուծել եւ հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել այդ հարաբերություններում, ապա ապագա հարաբերություններում այդ բոլոր սխալներից խուսափելու հնարավորություն կունենաք»,- նշեց հոգեբանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է