• Latest news

Ճիշտ սննդակարգը եւ ֆիզիկական վարժությունները դանդաղեցնում են օստեոարթրիթի զարգացումը. ուսումնասիրություն

5 դեկտեմբերի, 2017  15:06

Ճիշտ սննդակարգը եւ ֆիզիկական վարժությունները օգնում են պահպանել ծնկների առողջությունը եւ դանդաղեցնում են օստեոարթրիթի զարգացումը, պնդում են Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները: Ըստ գիտականների՝ օստեոարթրիթի (հոդերի դեգեներատիվ-դիստրոֆիկ հիվանդություն) դեպքում քայքայված կռճիկային  հյուսվածքները վերականգնել հնարավոր չէ, սակայն կարելի է դանդաղեցնել հիվանդության առաջընթացը:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաշի կորուստը խափանում է կռճիկային հյուսվածքի քայքայման գործընթացը ավելորդ քաշ ունեցող մարդկանց մոտ: Սակայն մինչ վերջերս մասնագետները չգիտեին, թե նման մարդկանց ավելորդ քաշի կորստի ինչպիսի մեթոդ ընտրել: Նոր ուսումնասիրությանը մասնակցել են մոտ 760 տղամարդ եւ կին՝ 25-ից բարձր մարմնի զանգվածային ինդեքսով (BMI):

Կամավորները տառապում էին թույլ կամ չափավոր օստեոարթրիթով եւ/կամ կային հիվանդության առկայության ռիսկեր: Մասնակիցները բաժանվել էին երկու խմբի. առաջին խումբը ներառում էր ավելորդ քաշից ազատվող 380 մարդ, իսկ երկրորդը՝ 380 կամավոր, ովքեր չէին նիհարում: Գիտնականները նաեւ պարզել են, թե ավելորդ քաշից ազատվելու ինչպիսի մեթոդներ էին օգտագործում առաջին խմբի մասնակիցները (դիետա, ֆիզիկական վարժություններ կամ երկուսը միասին):

Ուսումնասիրության սկզբում, 48 ամին անց եւ 96 ամիս անց կամավորներին արվել էր ՄՌՏ (Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա) ծնկային հոդի կռճիկային հյուսվածքի դեգեներացման աստիճանը պարզելու համար:  Գիտնականները պարզել են, որ ծնկային հոդի կռճիկային հյուսվածքի դեգեներացման աստիճանը զգալիորեն ցածր է այն մարդկանց մոտ, ովքեր կորցրել են քաշը դիետայի կամ դիետայի եւ ֆիզիկական վարժությունների միջոցով: Այսպիսով, քաշի կորստի մեթոդը կարեւոր դեր է խաղացել: Միայն ֆիզիկական վարժությունների օգնությամբ քաշի կորուստը չի դանդաղեցում օստեոարթրիթի առաջընթացը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել