Արհեստական ձվարանները կարող են օգնել դաշտանադադար ապրող կանանց

7 դեկտեմբերի, 2017  15:31

Լաբորատորիաներում աճեցված արհեստական ձվարանները ապագայում կարող են փոխարինել հորմոնալ պատրաստուկներին ու օգնել դաշտանադադար ապրող կանանց, հավաստիացնում են Վերականգնողական բժշկության Ուեյք Ֆորեսթ ինստիտուտի գիտնականները:

Հայտնի է, որ հորմոններով փոխարինող բուժումը, որը կոչված է դաշտանադադարի ժամանակ լրացնել էստրոգենի անբավարարությունը, բարձրացնում է սրտի հիվանդությունների եւ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Գիտնականների խոսքով՝ արհեստական ձվարանները հորմոնային բուժումից ավելի արդյունավետ ու անվտանգ կլինեն: Նրանք ի վիճակի են լավացնել ոսկորների, արգանդի ու ամբողջ օրգանիզմի վիճակը:

Մարդկանց վրա այդ ձվարանները դեռ չեն թեստավորվել, բայց առնետների վրա փորձարկումը ցույց է տվել դրանց արդյունավետությունը: Արհեստական ձվարանները հորմոններ են արտադրել բնական ճանապարհով՝ հենվելով մարմնի իրական պահանջների վրա, ինչը բացառել է չափից շատ դոզայի ընդունման վտանգը:

Արհեստական ձվարան ստանալու համար գիտնականներն ստիպված են եղել առնետների ձվարաններից առանձնացնել երկու տիպի՝ գրանուլեզային ու տեկա բջիջներ:  Որպես պատիճ, որում այդ բջիջները պետք է «պահպանվեն», օգտագործվել է բարակ թիթեղ: Բջիջներով պատիճները ներդրել են առնետների մեջ, որոնց սեփական ձվարանները հեռացվել էին:

Այդ առնետներին համեմատել են առողջ առնետների հետ եւ նաեւ նրանց հետ, որոնքմեծ կամ  փոքր դոզաներով հորմոնալ պատրաստուքներ են ստացել: Գիտնականներին հետաքրքրել է ընդհանուր օրգանիզմի, ոսկորների եւ արգանդի վիճակը, քանի որ հայտնի է, որ չգործող ձվարանների դեպքում տեղի է ունենում ճարպի եւ քաշի կուտակում: Այդ պատճառով կարելի է հաջողություն համարել այն փաստը, որ արհեստական ձվարանները թույլ են տվել ավելի քիչ ճարպային հյուսվածք ունենալ, քան հորմոնների փոքր դոզաների դեպքում:

Դաշտանադադարի ժամանակ նշմարվող էստրոգենի անբավարարությունը նպաստում է նաեւ օստեոպորոզի առաջացմանը: Արհեստական ձվարաններով առնետների մոտ ոսկրային հյուսվածքն ավելի լավ վիճակում է եղել, քան հորմոնալ բուժում ստացող կենդանիների մոտ: Ինչ վերաբերում է միզասեռական համակարգին, որը նույնպես վնասվում է ձվարանների պասիվ աշխատանքից, ապա առնետների արգանդը սեփական եւ արհեստական ձվարանների դեպքում նույնն է եղել:

Գիտնականներն ընդգծում են, որ եթե այս մեթոդն սկսեն կիրառել մարդկանց վրա, կանանց արգանդում պետք է տեղադրեն դոնորական ձվաբջիջներ: Պատիճները նույնպես շնչող պետք է լինեն, որպեսզի թթվածինն ու սննդարար նյութերը ազատ մտնեն նրա մեջ: Դա թույլ կտա խուսափել իմպլանտի պոկվելուց: Բայց թե երբ այդ մեթոդը կսկսեն փորձարկել մարդկանց վրա՝ հայտնի չէ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ձեր աղջկան գարդասիլով կպատվաստե՞ք
Այո
Ոչ
Դեռ չեմ որոշել