• Latest news

Կանադացի տղան կարողանում է միայն դեղձ ուտել (ֆոտո)

14 դեկտեմբերի, 2017  12:03

Կանադայում տղա է բնակվում, որը կարողանում է սնվել միայն թարմ դեղձով: Նրա բուժման եւ մթերք գնելու համար GoFundMe էջում միջոցների հավաքագրման արշավի մասին հայտնել է Daily Mail պարբերականը:

Միկա Մեսոն Լոպեսը, որը շուտով 2 տարեկան կդառնա, տառապում է հազվագյուտ հիվանդություններով՝ սննդային սպիտակուցներով հրահրված էնտերոկոլիտի համախտանիշով եւ Դի Գեորգի համախտանիշով: Նրա մայրը՝ Քերոլայն Մեսոնը, հայտնել է, որ երեխան «անընդհատ ցավերի մեջ է»: Նրա մոտ նաեւ ծանր ալերգիա կա գործնականում բոլոր մթերքների նկատմամբ, բացի դեղձից:

Ըստ որում, ինչպես պատմել է երեխայի մայրը, սառեցված, չորացրած կամ պահածոյացված դեղձը նրան չեն համապատասխանում, քանի որ դրանց մեջ սննդային հավելուկներ կան: Ծնողները գյուղացիներից արկղերով դեղձ են գնում, որոնք այն աճեցնում են առանց պեստիցիդներով մշակման: Դրա համար շատ փող է ծախսվում՝ նույնիսկ եթե հաշվի առնենք, որ երեխան օրական մեկ անգամ է սնվում, քանի որ շատ դժվար է ձմռանը թարմ դեղձ գտնել: Վերջին շրջանում տղային վարժեցրել են ուտել նաեւ ճագարի միս, սակայն օրական միայն մեկ թեյի գդալ:

Մոր խոսքով՝ ամեն ամիս տղային մոտ 9 բժշկի մոտ են տանում: Մինչեւ 2018-ի հոկտեմբեր պետությունը հատուկ հիպոալերգիկ սնունդ կտրամադրի: Այնուհետեւ պետք է ապացուցվի, որ տղայի մոտ կաթնամթերքի նկատմամբ դեռեւս ալերգիա կա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել