• Latest news

Անգլիացի վիրաբույժը իր ստորագրությունն է թողել հիվանդների լյարդին

14 դեկտեմբերի, 2017  18:39

Բրիտանացի փոխպատվաստող վիրաբույժ Սայմոն Բեմհոլին Եղիսաբեթ II թագուհու հոսպիտալում աշխատանքից հեռացրել են այն պատճառով, որ նա իր անվան սկզբնատառերն է խարանել հիվանդների դոնորական լյարդի վրա, հայտնում է Daily Mirror-ը:

Նա հոսպիտալում է աշխատել 12 տարի եւ փոխպատվաստման ոլորտում փորձառու մասնագետ էր համարվում: Տուժած հիվանդների ճշգրիտ թիվը պարզվում է: Ինքը վիրաբույժը դատարանում խոստովանել է, որ իր անվան սկզբնատառերը թողել է 2 հիվանդների օրգաններում, հայտնում է The Telegraph-ը:

Վիրաբույժները լյարդի արյունահոսությունը դադարեցնելու համար լազերային ճառագայթ են օգտագործում, նաեւ վիրահատության հատվածը նշելու համար: BBC-ն փոխանցում է, որ բժշկի գործողությունները չէին կարող օրգանին վնաս հասցնել, իսկ սարքի աշխատանքի հետքերը սովորաբար անհետանում են որոշակի ժամանակահատվածում: Բայց քանի որ հիվանդներից մեկի լյարդը վնասված էր եւ ի վիճակի չէր նորմալ առողջանալ, դրա վրա վիրաբույժի անվան սկզբնատառերը պահպանվել են:

Դատախազ Տոնի Բեդենոչի խոսքով՝ «սա շատ արտառոց եւ բարդ գործ» է, որի նմանօրինակը քրեական իրավունքում դեռեւս չի եղել:

Բրեմհոլի գործընկերներից մեկի խոսքով՝ «եթե հանգուցյալի ընտանիքը համաձայնվում է նրա օրգանը տրամադրել դրա կարիքն ունեցող հիվանդին, ակներեւաբար նման ծաղրական վերաբերմունքի արժանի չէ»:

Սպասվում է, որ վիրաբույժի դատավճիռը կհրապարակվի հունվարի 12-ին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել