• Latest news

Վտանգավոր է սմարթֆոնը կողքին քնել. գիտնականներ

18 դեկտեմբերի, 2017  11:56

Քալիֆորնիայի Առողջապահության դեպարտամենտը զեկույց է հրապարակել այն մասին, թե սմարթֆոնն առղջության համար ինչ վտանգ է ներկայացնում, եթե մարդը քնելիս այն իր կողքին է թողնում:

Սմարթֆոնի հետ կապված առողջական վտանգների մասին նախկինում էլ է խոսվել: Իսկ հիմա զեկույցի հեղինակները նոր ապացույցներ են ներկայացրել, որ գաջեթներից էլեկտրամագնիսական ճառագայթումը մեծացնում է քաղցկեղի եւ անպտղության հավանականությունը:

Դեպարտամենտի մամուլի հաղորդագրության համաձայն՝ չնայած սմարթֆոնների եւ տարբեր հիվանդությունների միջեւ հստակ կապ չի հայտնաբերվել, եղած տվյալները բավարար են, որպեսզի օգտատերերին, հատկապես երեխաներին զգուշացնեն այս սարքերի պոտենցիալ վտանգի մասին: Մասնագետները խորհուրդ են տալիս չօգտագործելու դեպքում սմարթֆոնները մարդու մարմնից մեկ կամ մի քանի մետր հեռավորությամբ դնել:

Զեկույցում նաեւ նշվում է, որ գաջեթների օգտագործումը կարող է վնաս հասցնել դեռահասի քնին, նրանց հոգեկան առողջությանը եւ նպաստել ուշադրության կենտրոնացման խանգարմանը: Սակայն վտանգ կարող է ներկայացել նաեւ սարքերից արձակվող ռադիոհաճախականության ճառագայթումը: Այն կարող է ազդել տղամարդկանց սերմնահեղուկի որակի վրա, որոնք սարքը գրպանում են պահում, նշված է զեկույցում: Մասնագետները խորհուրդ են տալիս քնելիս սմարթֆոնները չթողնել բարձի տակ կամ մահճակալի կողքին եղած պահարանի վրա:

Քալիֆորնիայի Առողջապահության դեպարտամենտը խորհուրդ է տալիս՝

  • Ձգտել սմարթֆոնը մարմնից հեռու պահել
  • Եթե կապը վատ է, ավելի քիչ օգտվել
  • Սմարթֆոններն ավելի քիչ օգտագործել մեծ ֆայլեր բեռնելու համար
  • Գիշերը սմարթֆոնը անկողնուց հեռու պահել
  • Ամբողջ ժամանակ ակնաջակալներ չկրել
  • Չօգտագործել իբր ռադիահաճախականության ճառագայթումը արգելակող արտադրանք: Իրականում կարող է հակառակ էֆեկտ լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է