• Latest news

Մի ընտանիքի 3 սերունդ ցավ չի զգում

18 դեկտեմբերի, 2017  13:18

Իտալական Մարսիլի ընտանիքի 3 սերունդ ընդհանրապես ցավ չի զգում՝ նույնիսկ վերջույթների կոտրվածքների դեպքում: Հիմա գիտնականներին հաջողվել է հասկանալ, որ նրանց ցավի անզգայունության համար պատասխանատու է գենետիկ մուտացիան, որի հիման վրա գիտնականները հույս ունեն ստեղծել հեղափոխական անեստետիկ:

Այս ընտանիքի 6 անդամներ, ներառյալ 78-ամյա կինը, 52 եւ 50 տարեկան 2 դուստրերը, 24, 21 եւ 16 տարեկան նրանց 2 որդիները եւ դուստրը, լեռնային դահուկավազքի ժամանակ բախվել են ոտքերի կոտրվածքների եւ այլ վնասվածքների հետ: Նրանցից ոչ մեկը դա նույնիսկ չի նկատել: Այս մարդկանց մոտ առկա է հազվագյուտ գենետիկ մուտացիա, որի հետեւանքով նրանք ցավ չեն զգում: Սա նրանց թույլ է տալիս դիմանալ էքստրեմալ բարձր եւ ցածր ջերմաստիճաններին եւ կլլել այրող համեմունքներ: Եզակի վիճակը, որի հետ նրանք բախվել են, բժիշկներն, ըստ այս ընտանիքի ազգանվան, անվանում են Մարսիլի համախտանիշ: Համախտանիշը բնածին հիպոալգեզիայի տարատեսակ է կամ ցավային զգայունության բացակայություն:

Գիտնականները Մարսիլի ընտանիքի հանդեպ մեծ ուշադրություն են դրսեւորում, քանի որ հույս ունեն նրա օգնությամբ մշակել ավելի հզոր անեստետիկ: Հետազոտողները հուսով են մուտացիայի ենթարկված գենի հաշվին, որը  թույլ չի տալիս ցավային անհարմարություն զգալ, ցավազրկող դեղեր մշակել, որոնք թմրակախվածություն չեն առաջացնի: Ըստ որում՝ այս դեղամիջոցները կարող են եւ պետք է շատ ավելի հզոր լինեն, քան նեկայումս կիրառվող ափինոայինները:

Նշենք, որ Մարսիլի ընտանիքի որոշ անդամներ մեղմ ցավեր են ունենում, որոնք անհետանում են 50-60 վայրկյանի ընթացքում: Օրինակ՝ 50-ամյա կինը կոտրել էր ուսը դահուկավազքի ժամանակ, բայց դա չի  խանգարել նրան շարունակել  զբաղվել այս մարզաձեւով ամբողջ օրը: Հաջորդ օրը միայն անհարմարություն է զգացել։  Ընտանիքի անդամներից ոմանք պահպանել են քրտնելու կարողությունը, իսկ մյուսներն այն գրեթե կորցրել են։ Ի դեպ, չնայած ցավի այդ բարձր շեմին, նրանք երբեմն գանգատվում են գլխացավերից եւ մեջքի ստորին հատվածի ցավերից: Իսկ ծննդաբերության ժամանակ կանայք դեռեւս անհարմարության զգացողություններ են ունենում:

Բնածին հիպոալգեզիայի պարագայում մարդու մոտ ծնվելու պահից անհետանում է ցավի զգացումը: Խանգարումը տեղի է ունենում մի ժամանակ, երբ ցավի ընկալիչները, որոնք պետք է համապատասխան ազդակը հասցնեն ուղեղին, չեն կարողանում դա անել։ Հիպոալգեզիան մի քանի դեպքերում որոշակի շեղումների պատճառ կարող է դառնալ։ Հիվանդները հաճախ կծում են լեզուն ու շուրթերը,  տառապում են բազմաթիվ կոտրվածքներով, ստիպված են ժամը մեկ զուգարան գնալ, քանի որ պարզապես չեն զգում միզապարկի եւ աղիների լցվելը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել