• Latest news

Ծխի առաջին կլանումը կարող է բերել ծխախոտից կախվածության. գիտնականներ

11 հունվարի, 2018  12:15

Ծխախոտի ծխի ընդամենը մեկ կլանումը կարող է բավական լինել մոլի ծխող դառնալու համար: Ինչպես պնդում են Queen Mary University-ի գիտնականները, մարդկանց երկու երրորդը, որոնք առաջին անգամ թութունի արտադրանք են փորձել, հետագայում սկսել են կանոնավոր ծխել:

Գիտնականներն այսպիսի եզրակացության են հանգել վերլուծելով աշխարհի տարբեր երկրներից 215 100 մարդու տվյալները: Պարզվել է, որ հարցվածների 60,3 տոկոսը փորձել է ծխել, իսկ նրանցից 68,9 տոկոսը ծխող է դարձել: Գիտնականների խոսքով՝ սա ապացուցում է, որ ծխախոտից կախվածությունն առաջանում է ծխելու ընդամենը առաջին փորձից հետո:

Նախկինում կատարված հետազոտություններով հանգել են այն եզրակացության, որ մարդկանց մեծամասնությունը, որոնք ծխել են փորձել, ծխախոտի համը տարօրինակ եւ տհաճ են համարել, սակայն, միեւնույն է, նրանց մեծ մասը կանոնավոր ծխող է դարձել: Այս հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ նման կարգի ակնթարթային կախվածություն չի առաջանում էլեկտրոնային ծխախոտ փորձելուց հետո: Այսպիսով, նիկոտինի առկայությունը  կախվածության առաջացման հիմնական գործոն չի համարվում:

Ի դեպ, հետազոտողները շեշտում են, որ իրենց արդյունքները հիմնվել են միայն մարդկանց պատմությունների վրա, իսկ նրանց հիշողություններումն կարող են խնդիրներ եւ անճշտություններ լինել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել