• Latest news

Գիտնականներին հաջողվել է մաշկի բջիջներից մկաններ ստեղծել

11 հունվարի, 2018  14:43

Դյուքի համալսարանի հետազոտողներին առաջին անգամ հաջողվել է մաշկի բջիջներից աշխատող մկաններ ստեղծել: Սա կարող է ճեղքում լինել այնպիսի հիվանդությունների բուժման մեջ, ինչպիսին է Դյուշենի մկանային դիստրոֆիան: Սակայն մասնագետները նշում են, որ տեխնոլոգիան պրակտիկայում ներդնելու համար հետագա հետազոտություններ են անհրաժեշտ:

Նոր հետազոտության շրջանակում, որը հրապարակվել է Nature Communications ամսագրում, մաշկի բջիջները լաբորատորիայում ծրագրավորվել են եւ վերափոխվել պլյուրիպոտենտային ցողունային բջիջների, որոնք ունակ են ցանկացած տեսակի բջջի վերափոխվելու: Այնուհետեւ բջիջները կուլտիվացրել են. դրանք ենթարկվել են Pax7 մոլեկուլի ազդեցությանը, որն ազդանշան է տալիս մաշկի բջիջները մկանների վերափոխվելու մասին:

Դրանից հետո բջիջները վերափոխվել են գործող մկանների: Դրանք այնքան ուժեղ չէին, որքան սովորական մկանային հյուսվածքի բջիջները: Սակայն 4 շաբաթ հետո աճեցված բջիջները կարողացել են կծկվել եւ արտաքին գրգռիչներին արձագանքել՝ ինչպես իսկական մկանային բջիջները: Այնուհետեւ բջիջները պատվաստել են մկներին: Ըստ ամենայնի, բջիջները սերտաճել են կրծողների բնական մկանային հյուսվածքին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել