• Latest news

Քաղցկեղի պատճառով մահվան դատապարտված 17-ամյա աղջիկն առողջ երեխա է լույս աշխարհ բերել

11 հունվարի, 2018  15:57

ԱՄՆ-ում 17-ամյա աղջիկը, ում բժիշկները մի քանի ամսվա կյանք էին տվել վիրահատության համար հակացուցված գլխուղեղի ուռուցքով, առողջ երեխա է ծննդաբերել: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Փենսիլվանիայից 17-ամյա Դանա Սկաթոնը, ում բժիշկներն ախտորոշել էին ուղեղի ուռուցք, հունվարի 4-ին՝ հղիության 33-րդ շաբաթում առողջ աղջիկ է ունեցել:

Նման ախտորոշման դեպքում ողջ մնալու հավանականությունը մեկ տոկոսից պակաս է, հիվանդների 90 տոկոսը մահանում է 18 ամսվա ընթացքում: Դանան շաբաթական 5 անգամ ռադիոթերապիա է ստացել, ինչը ախանիշները մեղմացրել է: Հունվարի 11-ին նա հիվանդանոցում նշել է իր 18-ամյակը:

Նորածին աղջիկը, ում Մարի են անվանակոչել, կշռում է մոտ 2 կգ, նա նեոնատալ բաժանմունքում է: Դանան շարունակում է ճառագայթային թերապիա ստանալ. դա կարող է նրա կյանքը երկարացնել մինչեւ 6 ամիս: Ախտանիշներն արդեն սկսել են նահանջել. Դանան կարողանում է ինքնուրույն շարժել ձախ ձեռքը եւ ոտքը, ինչը նախկինում չէր կարողանում անել:

Աղջկա ուռուցքն անհնար է վիրահատել տեղադրության պատճառով: Հղի կնոջ մոտ ուռուցքն ինքնին հազվադեպ է ազդում պտղի զարգացման վրա, սակայն վտանգ է ներկայացնում ռադիոթերապիան: Բժիշկները խուսափում են հղիության ժամանակ ռադիոթերապիայի սեանսներ նշանակել: Այդուհանդերձ, նորածին Մարին առողջ է եւ ինքնուրույն է ուտում ու շնչում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է