• Latest news

Ինչի՞ հետ է բախվում հատակի վրա չոչ անող երեխան

16 հունվարի, 2018  11:48

Երեխաները 4 անգամ ավելի շատ են շնչում պոտենցիալ վտանգավոր տարրեր, քան մեծահասակները, պնդում են Purdue University-ի գիտնականները: Environmental Science & Technology-ում հրապարակված նրանց հետազոտությունը ցույց է տվել, որ երբ երեխան չոչ է անում հատակի, հատկապես գորգի վրա, նա փոշու, մաշկի մեռուկացած բջիջների, փոշենյութի, սնկային սպորների եւ բակտերիաների իսկական փոթորիկ է բարձրացնում: Եվ այս ամենը բարեհաջող շնչում է:

Այսուհանդերձ, դա այնքան էլ վատ չէ, քանի որ ավելորդ ստերիլությունը թույլ չի տալիս, որ մանկական իմունային համակարգը զարգանա: Գիտնականների կարծիքով՝ երեխաների շփումը զանազան աղտոտող նյութերի մեծ խտությունների հետ նրանց փրկում է ասթմայի եւ ալերգիայի առաջացումից: Մյուս կողմից՝ երեխան կշնչի նաեւ տարբեր հիվանդածին միկրոօրգանիզմներ, իսկ քանի որ նրա իմունիտետն ավելի շուտ չի կարողանա դրանք հաղթահարել, երեխան կարող է հիվանդանալ:.

Պարզելու համար, թե հատակից երեխայի մարմնի մեջ որքան աղտոտող նյութեր են ընկնում գիտնականներն ինքնաշեն ռոբոտ են օգտագործել, որը սողացել է տներից վերցված սովորական գորգերի նմուշների վրայով:

Սենսորները գնահատել են նրա շնչելու ենթադրվող գոտու մասնիկների քանակությունն ու բաղադրությունը: Պարզվել է, որ ռոբոտի շրջակայքում գոյացել է կախույթային մասնիկների խտացված ամպ, որի խտությունը կարող էր 20 անգամ ավելի բարձր լինել, քան սենյակում: Նաեւ պետք է հիշել, որ մանկական օրգանիզմը վատ է արգելափակում մասնիկների ստացումը: Մեծահասակ մարդու դեպքում դրանց մեծ մասը  դուրս է գալիս շնչառական համակարգի վերին հատված (կոկորդ եւ ռունգեր): Իսկ երեխան ավելի հաճախ բերանով է շնչում, ինչը նպաստում է շնչառական ստորին ուղիների վրա (շնչափողա-բրոնխիալ եւ թոքերի հատվածներ) մասնիկների նստվածքին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել