• Latest news

ՀՀ ԱՆ՝ՍՇՎ–ներով 681 հիվանդ է հոսպիտալացված. գործում է համաճարակաբանական ֆիլտր

17 հունվարի, 2018  19:23

Հունվարի 17–ի տվյալով` հանրապետության ստացիոնարներում սուր շնչառական վարակներով հոսպիտալացված է 681 հիվանդ: Վիրուսային ծագմամբ թոքաբորբերով հոսպիտալացված հիվանդներն ունեն առողջացման դրական տեղաշարժ, հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։  Ըստ աղբյուրի, նվազել են սուր շնչառական վարակներով ամբուլատոր պոկլինիկական կազմակերպություններ դիմելիությունը եւ շտապ օգնության կանչերը: Իրավիճակը կայունանում է:

Երեւանում ու մարզերում սուր շնչառական վարակներով բժշկական հաստատություններ հիմնականում դիմում են երեխաների հարցով:  Հաշվի առնելով այդ, առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, հանրապետության մանկական հաստատություններում, որպես կանխարգելիչ միջոցառում, կազմակերպվել է «համաճարակաբանական ֆիլտր»՝ գրիպանման երեւույթներով հիվանդ երեխաների մուտքը բացառելու եւ սուր շնչառական վարակներով իրավիճակի հետագա բարդություններից խուսափելու համար: 

Միջոցառումն իրականացվում է ՀՀ առողջապահության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ մարզպետարաների մասնագետների ներգրավմամբ:

Գրիպից եւ սուր շնչառական վարակներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է.

  • հնարավորինս նվազեցնել շփումը, հատկապես՝ երեխաների, գրիպանման երեւույթներով հիվանդների հետ,
  • գրիպանման երեւույթների առկայության դեպքում մի հաճախեք աշխատանքի, երեխաներին մի թույլատրեք հաճախելու մանկական հաստատություններ,
  • հիվանդ լինելու դեպքում մի զբաղվեք ինքնաբուժմամբ եւ դիմեք բժշկական օգնության,
  • օգտագործեք շատ հեղուկներ, 
  • հաճախակի օդափոխեք փակ տարածքները,
  • հաճախ լվացեք ձեռքերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել