• Latest news

Հղիության ժամանակ քանի՞ կգ է կարելի գիրանալ

18 հունվարի, 2018  14:07

Առանց բացառության բոլոր կանայք հղիության ժամանակ գիրանում են: Սակայն չափից ավելի քաշ հավաքելը վտանգավոր է ե՛ւ մոր, ե՛ւ պտղի համար: Քանի՞ կգ-ի ավելացումն է նորմալ, իսկ որքա՞նն է արդեն չափից շատ:

Եթե բեղմնավորման պահին կնոջ մարմնի զանգվածի ինդեքսը կազմել է 18,5-ից քիչ (մարմնի զանգվածի դեֆիցիտ), ապա ամբողջ հղիության ընթացքում քաշի ավելացումը միանգամայն առողջ կլինի 12-ից մինչեւ 18 կգ-ի սահմաններում: Մարմնի զանգվածի 18,5-ից մինչեւ 24,9 ինդեքսի դեպքում (նորմալ քաշ) անհրաժեշտ է ձգտել քաշը 11,5 - 16 կգ-ից ավելի չավելացնել: Եթե մարմնի զանգվածի ինդեքսը կազմում է 25-ից մինչեւ 29,9, ապա առողջ կլինի 7-ից մինչեւ 11,5 կգ գիրանալը: Վերջապես՝ ճարպակալմամբ եւ մարմնի զանգվածի 30-ից բարձր ինդեքսով կնոջ համար հղիության ժամանակահատվածում նորմալ կլինի քաշի 5-ից մինչեւ 9 կգ-ով ավելացումը:

Եթե կինը երկվորյակի է սպասում, ապա քաշի ավելացումը պետք է ավելի զգալի լինի: Մարմնի զանգվածի 18,5-ից մինչեւ 24,9 ինդեքսով կնոջ մոտ այն պետք է կազմի 17-ից մինչեւ 25 կգ, 25-ից մինչեւ 29,9 ինդեքսով կանանց մոտ՝ 14-ից մինչեւ 23 կգ, իսկ ճարպակալմամբ կանանց մոտ՝ 11-ից մինչեւ 19 կգ:

Հիշեցնենք, որ հղիության ժամանակ մարմնի ավելորդ զանգվածը կապված է հղիների մոտ դիաբետի եւ հիպերտոնիայի առաջացման մեծ հավանականության, ինչպես նաեւ ծննդաբերության ժամանակ բարդությունների հետ: Մայրիկի մարմնի չափից ավելի մեծ զանգվածը մեծացնում է երեխայի մոտ աուտիզմի, ինչպես նաեւ գերակտիվությամբ ուշադրության դեֆիցիտի համախտանիշի զարգացման հավանականությունը:

Մասնագետները կանանց խորհուրդ են տալիս հղիության ժամանակ «երկուսի փոխարեն» չուտել եւ պարզապես առողջ սննդակարգի հետեւել: Խորհուրդ չի տրվում հղիության ժամանակ նիհարելու փորձեր կատարել, քանի որ ցանկացած դիետա կարող է երեխայի օրգանիզմը զրկել նորմալ զարգացման համար անհրաժեշտ սննդարար նյութերից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել