• Latest news

Օրական 10 գրամից ավելի ալկոհոլի օգտագործումը ուղեղի համար վտանգավոր է. հետազոտություն

18 հունվարի, 2018  17:42

Օրական գարեջրի մեկ երրորդ պինտայից ավելի (ալկոհոլի 10 գրամից ավելի) օգտագործելու դեպքում մարդկանց ռեակցիայի ժամանակը մեծանում է՝ ռեակցիան դանդաղում: Մարդը որքան տարիքով մեծ է, այնքան ալկոհոլի օգտագործման բացասական հետեւանքներն ավելի ակնհայտ են: Այս մասին նշված է Journal of Public Health-ում հրապարակված հետազոտության մեջ:

Օքսֆորդի համալսարանի աշխատակիցները այս հետազոտության շրջանակում վերլուծել են 40-ից մինչեւ 72 տարեկան 13342 մարդու տվյալները: Մասնագետները տեղեկացել են, թե կամավորները որքան ալկոհոլ են օգտագործել: Նրանք համակարգչային թեստի միջոցով նաեւ գնահատել են մասնակիցների արձագանքման ժամանակը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ 10 գրամից ավելի ալկոհոլի օգտագործումը իսկապես ուղեղի աշխատանքը դանդաղեցնում եւ վատթարացնում է:

Սակայն մարդկանց մեծ մասը չի կարողանում կանգ առնել՝ ալկոհոլի միայն 10 գրամ խմելով: Իսկ Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի հետազոտողները պարզել են, թե ինչու է ադպես լինում:

Մասնագետները հետազոտել են սննդամթերքների մոտ 13 հազար մոլեկուլներ: Նրանք ցանկանում էին գտնել այն միացությունները, որոնք ընդունակ են դոֆամինային ռեցեպտորներն այնպես ակտիվացնել, ինչպես դոֆամինը: Այս իմաստով ամենահեռանկարայինը 13 հազարից 17 միացություններն էին: Հետազոտողներին ամենաշատը հետաքրքրել է գորդենինը՝ գարեջրի բաղադրիչ:

Գորդենինը դոֆամինային ռեցեպտորներն այնպես չի ակտիվացրել, ինչպես դոֆամինը, այլ G սպիտակուցների միջոցով: Սա գլխուղեղի պարգեւատրման կենտրոնի վրա, ավելի շուտ, առավել երկարատեւ ազդեցություն է ունենում: Գիտնականները եզրակացրել են, որ գորդենինն առաջացնում է, այսպես կոչված, գեդոնային քաղց՝ հանուն հաճույքի ուտելու կամ խմելու ցանկություն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել