4,5 մլն տարի հետո Y քրոմոսոմը կանհետանա. այն պարունակում է SRY գենը, որը որոշում է տղամարդկանց մոտ սեռական հատկանիշների զարգացումը: Այս մասին Քենթի համալսարանից բրիտանացի գենետիկ Դարեն Գրիֆինը հայտնում է Science Alert-ում հրապարակված հոդվածում:
Բանն այն է, որ այս քրոմոսոմը մարդու բջիջներում պարունակվում է ոչ թե զույգ, այլ միակ օրինակով:
Այս պատճառով Y քրոմոսոմը գենետիկ վերահամակցության չի ենթարկվում («գեների վերափոխում»), ինչը տեղի է ունենում յուրաքանչյուր նոր սերնդի մեջ եւ բերում է գեները վնասող մուտացիաների ոչնչացման:
Արդյունքում գեների հավաքածուն, որը պատասխանատու է արական սեռի ձեւավորման համար, ժամանակի ընթացքում դեգեներացվում է եւ գենոմից անհետանում:
Սակայն վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ քրոմոսոմները մեխանիզմներ են արտադրում, որպեսզի այս պրոցեսն արգելակեն: Այսպես՝ դանիացի գիտնականները հայտնաբերել են, որ Y քրոմոսոմում տեղի է ունենում ամպլիֆիկացիայի ակտիվ պրոցես՝ գեների մի քանի պատճենների հայտնվելը, որոնք պատասխանատու են տղամարդկանց սեռական օրգանների գործառնության համար:
Դրանից բացի, այլասերումը դանդաղում է «պալինդրոմներ» անսովոր կառույցների կողմից՝ նուկլեոտիդների հերթագայություններ, որոնք 2 ուղղությամբ միանման են կարդացվում: Գենի վնասման դեպքում այն վերականգնվում է՝ «պատճենելով» պահպանված կեսի մասի մասին տեղեկությունը:
Հոդվածում նշվում է, որ նույնիսկ Y քրոմոսոմի ամբողջական անհետացման դեպքում SRY գենը կարող է այլ քրոմոսոմ տեղափոխվել, որն իր հերթին կսկսի վերահամակցության պակաս զգալ:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր