• Latest news

Իռլանդացի բժիշկները դեռահասի ոտքը թարս են կարել (ֆոտո)

25 հունվարի, 2018  17:42

Հյուսիսային Իռլանդիայի բժիշկները 15-ամյա Տրիստին Սթյուարտի աջ ոտքը հետեւից առաջ են կարել, որ հեշտացնեն չարորակ ուռուցքի հեռացումից հետո պրոթեզի օգտագործումը, հայտնում է The Sun-ը:

Ֆուտբոլի եւ սպորտային խաղերի սիրահար Տրիստինը ընդամենը 12 տարեկան էր, երբ սկսել է բողոքել ոտքի մշտական ցավերից: Բժիշկները չէին կարողանում հասկանալ այդ զգացողությունների պատճառը, մինչեւ 2016-ի վերջին հայտնաբերել են աջ ոտքի մկանի վրայի ուռուցքը:

2017-ի փոտրվարին ուռուցքը հեռացնելուց հետո բժիշկները պարզել են, որ դա քաղցկեղային նորագոյացություն է, եւ տղային սկսել են հետազոտել: Հունիսին հեռանկարային ֆուտբոլիստին դատավճիռ են կայացրել՝ փափուկ հյուսվածքների քաղցկեղի ագրեսիվ ձեւ՝ սինովիալ սարկոմա: Պրոֆեսիոնալ ֆուտբոլի հարցերը փակված էին՝ տղային անդամահատում էր սպասում:

Երբ Տրիստինին ասել են, որ ստիպված են ոտքն անդամահատել, նրա աշխարհը մի ակնթարթում փլուզվել է: Նա մշտապես ակտիվ տղա էր եւ չէր հասկանում, թե ինչպես է հնարավոր առանց սպորտի ապրել:

Այդ ժամանակ բժիշկները ռիսկի են դիմել եւ ընտանիքին անդամահատմանն այլընտրանք են առաջարկել՝ ռոտացիոն պլաստիկա. կտրված ոտքի վերակենդանացում 180 աստիճանով պտտած: Այսպիսով ծնկահոդը փոխարինվում է սեփական կոճով:

Տրիտինը որոշում է ընդունել առաջարկը ստանալուց 2 շաբաթ հետո եւ համարձակորեն պառկել է նշտարի տակ: Միակ բանը, ինչից նա վախենում էր այն էր, որ կանդամահատեն ոչ այն ոտքը, եւ ինքը երկուսից էլ կզրկվի....

Ամեն ինչ անցել է մտահղացված սցենարով: Տրիտինի մայրը խոստովանում է, որ իրենք երկար ժամանակ ընտելանում էին որդու արտաքինին: 2018-ի հունվարին նա սովորել է քայլել առանց հենակների: Նրա նոր նպատակը վազել սովորելն է:

«Հիմա նա 15 տարեկան է: Մենք պրոթեզի համար փող ենք հավաքում, որը Տրիտինին թույլ կտա վազել: Քաղցկեղը կարող է ցանկացած պահի վերադառնալ, այդ պատճառով մեզ համար ամեն օրը ոսկու գին ունի: Տրիտինը միայն առաջ է նայում եւ երազում է խաղալ ֆուտբոլի պարալիմպիկ հավաքականում»,- ասել է նա:

Աշխարհում ազդոսկրի սարկոմայի բուժման համար ռոտացիոն պլաստիկայի միայն մի քանի հաջող դեպք է հայտնի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել