• Latest news

Կարինե Դանիելանը նախազգուշացրեց ԳՄՕ մեծ վտանգների մասին. «Ես զգուշավորության օգտին եմ հանդես գալիս»

26 հունվարի, 2018  17:10

Հայաստանում ԳՄՕ-ի վերաբերյալ գիտական հետազոտություններ չեն կատարվել, սակայն աշխարհում մի շարք հետազոտություններ կան, հայտնի գիտնականների մի քանի նամակներ, որոնցով դիմել են հանրությանը՝ նախազգուշացնելով ԳՄՕ վտանգների մասին: Այս մասին հունվարի 26-ին ԱԺ-ում կայացած «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» լսումների ժամանակ ասաց «Հանուն կայուն զարգացման» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ ԳՄՕ-ի դեմ հիմնական գիտական թեզերը հետեւյալին են հանգում՝

  1. ԳՄՕ-ն բերում է իմունիտետի ճնշման
  2. ԳՄՕ-ն ալերգեն է, եւ սա ապացուցված է համարվում: Օրինակ՝ ԱՄՆ-ում ալերգիայի տարածվածությունը կազմում է 70.5 տոկոս, Շվեդիայում, որը ԳՄՕ-ն թույլ չի տալիս՝ 7 տոկոս:

«Հարցը հիմնականում այսպես է դրված. արդյոք մենք կարողացել ենք շարժունակ գեներ ստեղծել, որոնք ի վիճակի են միջտեսակային պատնեշը հաղթահարել: Գիտնականների մեծ մասը կարծում է՝ այո: Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս գեները մտնում են մեր ստամոքսի բակտերիաների ԴՆԹ-ի մեջ, որտեղից՝ արյան մեջ եւ կարող են հղի կնոջ միջոցով պտղին փոխանցվել»,- ասաց նա:

Կարինե Դանիելյանը հավելեց, որ մեծ թվով լաբորատոր հետազոտություններ կան, որոնք ցույց են տալիս, որ ԳՄՕ մթերքները քաղցկեղածին են, մուտագեն են, հակաբիոտիկների նկատմամբ ախտածին միկրոֆլորայի կայունություն են առաջացնում: Նրա խոսքով՝ գիտնականները էկոհամակարգում արմատական փոփոխությունների հետ են կապում նաեւ մի շարք նոր հիվանդությունների առաջացումը, օրինակ՝ Մարգելոնի հիվանդությունը: «Պարզվել է, որ բակտերիաների պլազմիդները, որոնք օգտագործվում են գենային փոփոխություններում, կարող են Մարգելոնի հիվանդություն առաջացնել, եւ սա ապացուցվել է ԱՄՆ-ում ու այլ երկրներում կատարված հետազոտություններով»,- ասաց նա:

Կարինե Դանիելյանը նշեց, որ Ճապոնիայում տրիպտոֆան գենամոդիֆիկացված միացության հետեւանքով 37 մարդ է մահացել, իսկ մոտ 2 հազարը հաշմանդամ է դարձել: Նույնը վերաբերում է նաեւ ասպարտամին:

Բնապահպանի խոսքով՝ համաշխարհային գրականության մեջ նշվում է նաեւ, որ բիզնեսը ճնշում է գործադրում լաբորատորիաների վրա, որոնք նման կարգի հեազոտություններ են կատարում:

«Ամեն դեպքում, վտանգներն ակնհայտ են: Ես կողմ եմ, որ մենք մեր աշխատանքում ղեկավարվենք զգուշավորության սկզբունքով, սակայն ցանկացած դեպքում ԳՄՕ-ի մեծ վտանգավորության մասին արդեն բավականաչափ տվյալներ կան»,- ասաց նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել