• Latest news

Չինացի գիտնականները ականջ են աճեցրել միկրոտիայով տառապող երեխաների համար

30 հունվարի, 2018  22:30

Չինացի գիտնականները նոր ականջներ են «աճեցրել» հինգ երեխաների համար, որոնք ծնվել են միկրոտիայով՝ արատ, որը բնութագրվում է ականջի խեցու բնածին թերզարգացումով կամ դրա բացակայությամբ։ Օրգան ստեղծելու համար նրանք կիրառել են  3D-տպագրության տեխնոլոգիա, հայտնում է EbioMedicine պարբերականը։

Այս փորձն իր տեսակի մեջ առաջինն է։ Գիտնականները նշել են, որ աճառային բջիջներ (խոնդրոցիտներ) են գործածել ականջի խեցում նոր աճառ աճեցնելու համար։  Դրա ձեւը համապատասխանում էր հիվանդի մյուս՝ առողջ ականջի ձեւին։ Նոր օրգան ստանալուց հետո հիվանդները ենթարկվել են ականջախեցու վերականգնման վիրահատությունների։ 

«Մենք կարողացել ենք հաջողությամբ նախագծել, պատրաստել ու վերականգնել հիվանդի ականջի խեցիները»,- նկատել են հետազոտության հեղինակները։

 Աշխատանքներն իրականացվել են ավելի քան երկու տարի։ Հիվանդներին հետեւելու են առաջիկա տարիների ընթացքում, որպեսզի ֆիքսեն օրգանի վիճակը։

Նշենք, որ «միկրոտիա» ախտորոշումը միջինը հանդիպում է 5000 նորածիններից մեկի մոտ։ Այս հիվանդությունը առավել տարածված է ասիական երկրներում, Ամերիկայի բնիկ ժողովուրդների մոտ ու որոշ այլ տարածաշրջաններում։

Որպես կանոն, բուժման տարբերակները ներառում են վերականգնողական վիրահատությունը, արհեստական ականջ կարող է ստեղծվել պլաստիկից կամ էլ հիվանդի կոնքի աճառային մասից։


 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել