• Latest news

Ձվարանների քաղցկեղի գենը կարող է կանանց փոխանցվել հայրական կողմով

16 փետրվարի, 2018  16:35

Roswell Park Cancer Institute-ի գիտնականները հայտնաբերել են նոր, նախկինում անհայտ գենային մուտացիա, որը մեծացնում է ձվարանների քաղցկեղի առաջացման հավանականությունը: Ինչպես նշված է PLoS Genetiոs ամսագրում հրապարակված հոդվածում, այս մուտացիան կարող է կանանց փոխանցվել հայրական կողմով:

Գիտնականների հայտնաբերած գենետիկ տարատեսակի կրողն է համարվում Х քրոմոսոմը: Այս մուտացիան, սակայն, նշված չէ քաղցկեղի զարգացմանը հակված արդեն հայտնի գեների ցանկում, որոնք հայտնաբերելու համար կանայք կարող են ստուգումներ անցնել լաբորատորիաներում:

Ներկայումս կանայք, որոնց ընտանիքներում եղել են քաղցկեղի դեպքեր, կարող են BRCA (1, 2) գենի առկայության հետազոտություն անցնել, որը, ինչպես հայտնի է, էապես մեծացնում է կրծքագեղձի կամ ձվարանների քաղցկեղի զարգացման հավանականությունը: Օրինակ՝ հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին BRCA1 գենը ժառանգել է մորից, այս պատճառով կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը նրա համար 87 տոկոս էր, իսկ ձվարանների քաղցկեղով՝ 50 տոկոս: Ուստի դերասանուհին որոշեց վիրահատությունների ենթարկվել, որոնք պետք է կանխարգելեին այս հիվանդությունները՝ նա հեռացրեց կուրծքը եւ ձվարանները:

Հետազոտողների կարծիքով՝ կարող են շատ այլ դեպքեր լինել, որոնք առաջին հայացքից ձվարանների սպորադիկ քաղցկեղ են, բայց իրականում գենտիկ ժառանգական բնույթ ունեն: Որոշ դեպքերում աղջիկները քաղցկեղի այս տեսակի նկատմամբ գենետիկ նախահակվածությունը կարող են ստանալ Х քրոմոսոմի միջոցով, որը հորից են ժառանգում:

Roswell Park Cancer Institute-ից բժիշկ Քեւին Էնգը եւ նրա գործընկերները կենտրոնացել են մեկ կասկածելի գենի վրա, որը կոչվում է MAGEC3 եւ տեղադրված է հայրական Х քրոմոսոմում: Նրանք պարզել են, որ գեների հետ կապված ձվարանների քաղցկեղը, որը ժառանգել են հորից (եւ հայրական կողմի տատիկից), ավելի վաղ տարիքում է առաջացել, քան մայրական գեների հետ կապված քաղցկեղը: Գիտնականները նաեւ կապ են հայտնաբերել կանանց մոտ այս հիվանդության առաջացման մեծ հավանականության եւ հայրերի ու որդիների մոտ շագանակագեղձի քաղցկեղի ավելի բարձր ցուցանիշների միջեւ:

Այս տեսությունը հաստատելու համար հետազոտողները պետք է հավաքեն միանգամայն որոշակի եւ բավական հազվագյուտ պարամետրերով ընտանիքների տվյալները, օրինակ՝ երեք դուստր ունեցող ընտանիքի, որոնց բոլորի մոտ ձվարանների քաղցկեղ է ախտորոշվել, որոնք ավելի շուտ ժառանգվել են Х քրոմոսոմի մուտացիաներով, այլ ոչ BRCA-ի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել