• Latest news

Դեռեւս հնարավոր կլինի դեղերը հատով գնել. փոխնախարար

19 փետրվարի, 2018  14:33

Հայաստանի կառավարության՝ դեղերը դեղատոմսերով բաց թողնելու մասին նոր որոշման ուժի մեջ մտնելուց հետո դեռեւս հնարավոր կլինի հաբերը հատով գնել: Այս մասին փետրվարի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ հատով գնվող դեղերը պետք է տեղավորվեն պլաստիկե առանձին փաթեթի մեջ, ըստ որում՝ այս ընթացքում պետք է ապահովվի հաբերի ստերիլությունը (օրինակ՝ դեղատան աշխատակիցը չպետք է այն ձեռքով  ձեռք տա կամ դնի կեղտոտ մակերեւույթի վրա): Փաթեթի վրա պետք է անպայման պիտակ սոսնձվի, որի վրա կնշվի հիվանդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ դեղատան աշխատակցի: Դրանից բացի, փաթեթի վրա անհրաժեշտ է նշել դեղամիջոցի պիտանիության ժամկետը, ըստ որում՝ հաշվի առնելով, որ նման դեպքերում պիտանիության ժամկետը կարող է կրճատվել:

Սերգեյ Խաչատրյանը նաեւ նշեց, որ կառավարության որոշմամբ հաստատել են նաեւ բազմակի օգտագործվող դեղատոմսերի ձեւը, որով հիվանդները կկարողանան նույն դեղը մի քանի անգամ գնել. նման ձեւը, որի վրա դեղատոմսերի համար 6 ձեւաթուղթ կա, անհրաժեշտ կլինի քրոնիկական հիվանդություններով տառապող մարդկանց, որոնք բժշկի նշանակած դեղը երկար ժամանակ են օգտագործում, ինչպես նաեւ նրանց, ովքեր չեն կարող ամբողջ կուրսի դեղերը միանգամից գնել:

Հիշեցնենք, որ 2017 թվականի աշնանն ընդունված կառավարության որոշմամբ Հայաստանում 2018-ի մարտի 1-ից ուժի մեջ կմտնի դեղերի դեղատոմսերով բացթողման նոր կարգը: Դեղատոմսային եւ ոչ դեղատոմսային դեղամիջոցների ցուցակները հրապարակվել են ԱՆ կայքում:

Դեղատոմսերով առաջին հերթին կսկսեն բաց թողնել հակաբիոտիկները, հորմոնալ դեղամիջոցները եւ կոդեին պարունակող դեղամիջոցները: Հուլիսի 1-ից կանոնը կսկսի տարածվել ներարկման բոլոր դեղամիջոցների վրա: Ամբողջ գործընթացը կավարտվի հոկտեմբերի 1-ին, երբ արդեն ցուցակում ընդգրկված բոլոր դեղերը պետք է դեղատոմսով բաց թողնվեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել