• Latest news

2017 թվականին Եվրոպայում կարմրուկի դեպքերի թիվը 400 տոկոսով աճել է. ԱՀԿ

19 փետրվարի, 2018  23:44

2017 թվականին Եվրոպայում կարմրուկի դեպքերի թիվը, 2016-ի համեմատությամբ, ամբողջ 400 տոկոսով աճել է: Այս մասին նշված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի հաղորդագրության մեջ:

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տվյալներով՝ 2017 թվականին Եվրոպայում կարմրուկով հիվանդացել է 21,315 մարդ, գրանցվել է նաեւ մահվան ելքով 35 դեպք: Ըստ որում՝ 2016-ին տարածաշրջանում գրանցվել է հիվանդության միայն 5273 դեպք: 2017 թվականին կարմրուկի խոշոր բռնկումներ են գրանցվել (100 եւ ավելի դեպքեր) եվրոպական տարածաշրջանի 53 երկրից 15-ում: Անցյալ տարի ամենախոշոր բռնկումները գրանցվել են Ռումինիայում (5562), Իտալիայում (5006) եւ Ուկրաինայում (4767):

Ըստ ԱՀԿ փորձագետների՝ վերջին տարիներին այս երկրները մի շարք խնդիրների են բախվել՝ այնպիսի, ինչպիսին են պլանային իմունացման ընդհանուր ընդգրկման նվազումը, մի քանի մարգինալ խմբերի անփոփոխ ցածր ընդգրկումը, պատվաստանյութերի մատակարարումների ընդհատումները կամ համաճարակային հսկողության անբավարար միջոցառումները, ինչը եւ բերել է ստեղծված իրավիճակին:

2017 թվականին կարմրուկի խոշոր բռնկումներ են գրանցվել նաեւ Հունաստանում, Գերմանիայում, Սերբիայում, Տաջիկստանում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Բուլղարիայում, Իսպանիայում, Չեխիայում եւ Շվեյցարիայում:

ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Ժուժաննա Յակաբի խոսքով՝  «չպատվաստված երեխաները եւ մեծահասակները, անկախ նրանից, թե որտեղ են բնակվում, նախկինի նման ենթակա են հիվանդությամբ վարակվելու եւ այն տարածելու վտանգին»: Նա հավելել է, որ կարմրուկի եւ կարմարախտի վերացումը Եվրոպայում ԱՀԿ առաջնահերթ խնդիրն է:

Կարմրուկը սուր ինֆեկցիոն հիվանդություն է: Հիվանդության հիմնական ախտանիշներն են բարձր ջերմությունը, բերանի խոռոչի եւ վերին շնչուղիների լորձաթաղանթի բորբոքումը, կոնյունկտիվիտը, մաշկի բծավոր բշտիկային ցանը եւ ընդհանուր ինտոքսիկացիան: Կարմրուկի վիրուսն է Morbillivirus-ը, որը սարսափելի վարակիչ է, այն արագ տարածվում է օդակաթիլային ճանապարհով: Հաստատությունից հիվանդ մարդու հեռանալուց հետո այս վիրուսը կարող է օդում եւ մակերեւույթների վրա ապրել մինչեւ 2 ժամ: Կարմրուկը համարվում է վարակի մեծ փոխանցվելիութամբ հիվանդություն. 10 չպաստվաստված մարդուց 9-ը հիվանդի հետ շփվելիս վարակվում է: Ներկայումս կարմրուկի կանխարգելման միակ միջոցը պատվաստումն է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել