• Latest news

Առողջապահության նախարարությունը կանանց հորդորում է ակտիվ մասնակցել արգանդի պարանոցի քաղցկեղի սկրինինգին

20 փետրվարի, 2018  19:43

2015թ. հունվարի 1-ից մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պոլիկլինիկաներում եւ ամբուլատորիաներում իրականացվել է շուրջ 1 մլն. 382 հազար սկրինինգային հետազոտություն: Այս մասին հայտնում է Հհ առողջապահության նախարարությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Այդ թվում` 35-68 տարեկան շուրջ 713 հազար քաղաքացի անցել է զարկերակային գերճնշման հայտնաբերման սկրինինգ, ինչպես նաեւ շուրջ 455 հազար քաղաքացու մոտ իրականացվել է արյան մեջ քաղցի գլյուկոզի հետազոտություն։

Կանանց 30-60 տարիքային խմբում իրականացվել է շուրջ 170 հազար ՊԱՊ թեստի հետազոտություն, ինչպես նաեւ հղիության 36-38 շաբաթական ժամկետում` շուրջ 44 հազար մեզի եւ արյան երրորդ հետազոտություն: Նշենք, որ սկրինինգային ծրագրի շրջանակում ֆինանսավորվում է հղիության 36-38 շաբաթական ժամկետում մեզի եւ արյան հավելյալ 3-րդ հետազոտությունը:

Ցավոք, արձանագրվել է կանանց ոչ բավարար մասնակցություն արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման նպատակով իրականացվող ՊԱՊ թեստի հետազոտությանը։ Մի կողմից, մեր կանայք դեռեւս շատ չեն կարեւորում իրենց  առողջությունը, մյուս կողմից` առանց գանգատների բժշկին դիմելը մեզանում դեռեւս  կենսակերպ չի դարձել։

Սա Հայաստանում առաջին մեծածավալ  սկրինինգային ծրագիրն է: Նշենք, որ 2012թ. կանանց շրջանում իրականացված ՊԱՊ թեստ հետազոտություններին մասնակցությունը կազմել է 10.2%։

Նախարարությունը բնակչությանը հորդորում է ընթացիկ տարում առավել ակտիվորեն մասնակից դառնալ կանխարգելիչ կարեւոր այս ծրագրին։ 

Հայաստանում, ինչպես  եւ եվրոպական տարածաշրջանում լուրջ մարտահրավեր են ոչ վարակիչ հիվանդությունները։ Մեր բնակչության մահացության ընդհանուր կառուցվածքում ոչ վարակիչ հիվանդությունները կազմում են մոտ 80%։ Առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են (48%), երկրորդ տեղում` չարորակ նորագոյացոությունները (20%), ապա` շաքարային դիաբետը` (4.9%)։ 

2015թ. հունվարից մեկնարկած սկրինինգային հետազոտությունները միտված են հենց այս հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, վերահսկմանը, ինչպես նաեւ մահացության նվազեցմանը:

Բնակչության ռիսկային խմբերի շրջանում սկրինինգային հետազոտությունները շարունակվել են նաեւ անցած տարի:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին, երբ երկրում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների շուրջ բուռն քննարկումներ սկսվեցին, այս պատվաստանյութի ընդդիմախոսները մեղադրեցին ՀՀ առողջապահության նախարարությանը արգանդի վզիկի քաղցկեղի (PAP թեստ) ծրագրի ձախողման համար, քանի որ ծրագրում նախատեսվածից շատ ավելի քիչ կանայք էին ներգրավված: Ի պատասխան, առողջապահության նախարարության ներկայացուցիչները մեղադրել էին հայ կանանց բժշկական զննում անցնել չցանկանալու համար: Հաղորդվում էր, որ կանանց հրավիրում են սկրինինգային հետազոտության, սակայն նրանք, իրենց «հայկական մենտալիտետից» ելնելով, չեն գալիս: Սակայն 30 տարեկանից բարձր կանանց շրջանում անցկացված մեր փոքր հարցումները ցույց են տվել, որ շատերը նույնիսկ չեն լսել այդպիսի ծրագրի մասին, եւ ոչ ոք նրանց չի հրավիրել ստուգումների:

Նախարար Լեւոն Ալթունյանը խոստացել է, որ այս տարի կանանց կտեղեկացնեն SMS հաղորդագրությունների միջոցով:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է