• Latest news

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ որո՞նք են նորածինների համար ամենավտանգավոր երկրները

21 փետրվարի, 2018  16:37

Նորածինների շրջանում մահացության ամենաբարձր մարկարդակը գրանցվել է Պակիստանում: Իսկ Հարավաֆրիկայն Հանրապետությունը եւ Աֆղանստանը նորածինների համար ամենավտանգավոր երկրների ցանկում զբաղեցրել են երկրորդ եւ երրորդ տեղերը: Այս մասին նշված է ՄԱԿ Մանկական ֆոնդի (ՅՈՒՆԻՍԵՖ) հետազոտության մեջ, որի համաձայն՝ աշխարհում ամեն տարի մահանում է 2 մլն 600 հազար նորածին, որոնք չեն ապրել նույնիսկ մեկ ամիս:

«Պակիստանում 1000 նորածնից մահանում է 46-ը՝ սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշն է: Հարավաֆրիկյան Հանրապետությունը եւ Աֆղանստանը նորածինների համար ամենավտանգավոր երկրների ցանկում երկրորդ եւ երրորդ հորիզոնականներում են»,- նշված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում:

Համեմատության համար՝ Ճապոնիայում գրանցվել է նորածնային մահացության ամենացածր ցուցանիշը՝ 1111 նորածնից 1 դեպք: Նրան հաջորդում են Իսլանդիան եւ Սինգապուրը: Զեկույցի համաձայն՝ նորածինների շրջանում մահացության բարձր մակարդակով 10 երկրից  8-ը գտնվում են Աֆրիկայում՝ Սահարայից հարավ, որտեղ հղի կանայք աղքատ լինելու, հակամարտությունների եւ բուժհաստատությունների հագեցվածության ցածր մակարդակի պատճառով անհրաժեշտ ծավալով բժշկական օգնություն չեն ստանում:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերլուծաբանների կարծիքով՝ մահվան դեպքեերի 80 տոկոսից ավելին 3 պատճառ ունի, որոնք հնարավոր է կախել՝ վաղաժամ ծննդաբերություն, ծննդաբերության ժամանակ բարդություններ եւ ինֆեկցիոն հիվանդություններ, օրինակ՝ թոքաբորբ եւ սեպսիս:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը նշել է, որ չնայած վերջին 25 տարիներին նկատվում էր ավագ տարիքային խմբի երեխաների շրջանում առողջապահության ոլորտում վիճակի զգալի բարելավում, մինչեւ 1 ամսական նորածինների շրջանում չի հաջողվել հասնել համանման առաջընթացի՝ մահվան ելքի նվազմամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել