• Latest news

Գիշերային հերթափոխի աշխատանքը մեծացնում է դիաբետի զարգացման հավանականությունը

23 փետրվարի, 2018  23:46

Գիշերային հերթափոխի աշխատանքը բացասաբար է ազդում արյան մեջ գլյուկոզայի ցուցանիշների վրա, եւ այդ պատճառով կարող է բերել դիաբետի զարգացման: Այս մասին նշված է նոր հետազոտության մեջ, որը հրապարակվել է Diabetes Care ամսագրում:

University of Colorado's Circadian and Sleep Epidemiology Laboratory-ի հետազոտողները վերլուծել են Մեծ Բրիտանիայից 270 հազար հիվանդների մասին տեղեկությունները: Պարզվել է, որ նրանք, ում աշխատանքային ժամանակացույցն անկանոն է եղել կամ փոփոխվող (գիշերային եւ ցերեկային հերթափոխների ներառմամբ), 44 տոկոսով ավելի հաճախ են 2-րդ տիպի դիաբետով հիվանդացել, քան նրանք, ովքեր միայն ցերեկն են աշխատել: Հետազոտության հեղինակների խոսքով՝ գիշերային աշխատանքը խախտում է սոցիալական եւ կենսաբանական ռիթմերը, ինչես նաեւ քունը: Այս ամենը մետաբոլիկ խանգարումների վտանգի գործոններ են՝ ներառյալ 2-րդ տիպի դիաբետի:

Հետազոտությունը ցույց է տվել, որ որքան հաճախ են մարդիկ աշխատում գիշերային հերթափոխում, այնքան մեծ է 2-րդ տիպի դիաբետի առաջացման հավանականությունը: Օրինակ՝ եթե մարդը ամսական պետք է աշխատի միայն երեք գիշերային հերթափոխում, ապա դիաբետի առաջացման հավանականությունը մեծանում է 24 տոկոսով, իսկ ահա 8 եւ ավելի գիշերային հերթափոխի դեպքում այս ցուցանիշը մեծանում է 36 տոկոսով: Սակայն եթե մարդիկ աշխատել են միայն գիշերային հերթափոխում՝ այն ցերեկային ռեժիմով չհերթագայելով, ապա դիաբետի մեծ հավանականություն չի նկատվել: Հետազոտողների կարծիքով՝ մարդու օրգանիզմը միանում է աշխատանքի գիշերային ժամանակացույցին եւ ամբողջությամբ դրան վարժվում: Կամ կարող է խոսքը վերաբերել, այսպես կոչված, «բուերին», որոնք նախընտրում են առույգանալ օրվա գիշերային ժամերին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել