Մեծ Բրիտանիայի բնակչուհի Ջեքի Դիբը ծախսել է ընտանեկան ամբողջ խնայողությունները, երբ տեղեկացել է մահացու ախտորոշմանը, իսկ մեկ տարի հետո նրան հայտնել են, որ բժշկական եզրակացությունը սխալմունք էր, հայտնում է The Mirror-ը:
62-ամյա կինը կատարել է համակարգչային տոմոգրաֆիա, որի հետազոտության արդյունքներով նրան մահացու հիվանդություն են ախտորոշել՝ ճակատաքունքային դեմենցիա: Բժիշկների հաշվարկով կնոջը մոտ 5 տարվա կյանք էր մնացել: Դրանից հետո Դիբը եւ նրա ամուսինը որոշել են խնայած ամբողջ փողը ծախսել զվարճությունների եւ ճանապարհորդությունների վրա:
Զույգն իրեն թույլ է տվել 700 ֆունտ սթերլինգով նոր ժամանակակից սառնարան գնել եւ արձակուրդի համար ծախսել եւս 1,5 հազար ֆունտ: Դիբը նույնիսկ հասցրել է հրաժեշտ տալ 12-ամյա թռնուհուն: «Ես նախկինի նման քեզ հետ կլինեմ, բայց արդեն կնմանվեմ ֆիլմերի զոմբիներին»,- երեխային ասել է կինը:
Մեկ տարի հետո կինը կրկնակի բուժզննում է անցել, որի արդյունքում պարզվել է, որ հիշողության խնդիրները եւ անհանգստության զգացումը հակադեպեսանտների հետեւանք էին, այլ ոչ թե հիվանդության:
Հիվանդանոցը, որտեղ բրիտանուհուն սխալ ախտորոշում էին կատարել, նրանից ներողություն է խնդրել: Չի հաղորդվում՝ արդյոք կինը մտադի՞ր է կլինիկայի հետ դատական վեճ սկսել:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր