• Latest news

Հայաստանում խոզի գրիպի բռնկումը քիչ հավանական է․ մասնագետ

24 փետրվարի, 2018  11:50

Աս սեզոնին որպես «խոզի» գրիպ հայտնի A H1N1 տեսակի գրիպի բռնկումը Հայաստանում քիչ հավանական է։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր ու օդակաթիլային վարակների բաժնի ղեկավար Լիանա Թորոսյանը։

Մասնագետի խոսքով՝ գրիպով ու այլ վիրուսային հիվանդություններով հիվանդացությունը երկրում նվազում է՝ գրանցվում են միայն եզակի դեպքեր։ Գրիպի ու ՍՇՎԻ պատճառով ստացիոնար ու ամբուլատոր հաստատություններ դիմելիությունը, ինչպես եւ շտապ օգնության կանչերի քանակը նույնպես կրճատվել է։ Դրան, մասնագետի խոսքով, նպաստում է տաք եղանակը ու այն, որ մարդիկ հաճախ են օդափոխում բնակարանները։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության 22 սուբյեկտներում ու ինը քաղաքներում գրանցվել է ՍՇՎԻ ու գրիպով հիվանդացության շաբաթական համաճարակաբանական շեմերի բարձրացում։ Լիանա Թորոսյանի խոսքով՝ երբ Ռուսաստանում գրանցվում է գրիպի նման ինֆեկցիոն հիվանդության բռնկում, կա հավանականություն, որ նման բռնկում Հայաստանում էլ կլինի, բայց մեկ ամսից։ Սակայն քանի որ մեկ ամիս անց արդեն մարտի վերջն է լինելու, բռնկման հավանականությունը բավականին ցածր է։ Այդուհանդերձ, մասնագետի խոսքով, երկրում համաճարակաբանական հսկողությունը կշարունակվի մինչեւ գրիպի ու ՍՇՎԻ սեզոնի ավարտը՝ ապրիլ։

Նշենք, որ Ռուսաստանում լաբորատոր մշտադիտարկման տվյալներով փետրվարի 12-18 ժամանակահատվածում հետազոտվել է գրեթե 6000 մարդ ։ Հաստատված ախտորոշումների կառուցվածքում գրիպային վիրուսների մասնաբաժինն աճել է ու կազմել 40․4 տոկոս։

Ընդ որում В գրիպի մասնաբաժինը կազմել է 15 տոկոս, A գրիպի վիրուսներինը (H3N2) ՝ 11,8 տոկոս, A (H1N1) գրիպինը՝  11,5 տոկոս, А գրիպի մյուս՝ չտարանջատված տեսակներինը՝ 2,1% տոկոս, РС-վիրուսները՝ 23 տոկոս, ադենովիրուսներինը՝ 9 տոկոս, պարագրիպի վիրուսներինը՝ 8%, ոչ գրիպային էթիոլոգիայի այլ վիրուսներինը՝ 19,6 տոկոս։

Նաեւ մեկ շաբաթում Ռուսաստանում գրանցվել է խոզի գրիպով հիվանդացության կրկնակի աճ։ Անալիզների արդյունքները ցույց են տվել  A(H1N1) վիրուսի առկայություն 130 մարդու մոտ՝ նախկին 70 հիվանդների համեմատ։

Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ-ում այս տարի մոլեգնում է այսպես կոչված հոնկոնգյան գրիպը։ Ավելի վաղ Լիանա Թորոսյանը հայտնել էր, որ Հայաստանում գրիպի տվյալ շտամմը չի գրանցվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է