• Latest news

Շատերը դեռ համարում են, որ ՄԻԱՎ-ով երեխաները չպետք է առողջ երեխաների հետ միասին սովորեն․ UNAIDS-ի ներկայացուցիչ

3 մարտի, 2018  12:06

Վերջին տարիներին Հայաստանը շատ բաների է հասել ՄԻԱՎ/ՁԻԱՀ –ի դեմ պայքարում․ օրինակ երկրում վերացել է մորից երեխա ՄԻԱՎ ինֆեկցիայի փոխանցումը։ Սակայն խտրականության խնդիրը դեռ արդիական է Հայաստանում, ու շատերը դեռ համարում են, թե օրինակ ՄԻԱՎ-ով հիվանդ երեխաները չպետք է սովորեն առողջ երեխաների հետ միասին։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ հարցերով ՄԱԿ միասնական ծրագրի (UNAIDS) հայկական գրասենյակի ղեկավար Լենա Նանուշյանը։

Մասնագետի խոսքով՝ ՄԻԱՎ-դրական մարդկանց հանդեպ խտրականության ու բացասական վերաբերմունքի պատճառը, որպես կանոն, ՄԻԱՎ վարակի փոխանցման ուղիների մասին մարդկանց անբավարար իրազեկվածությունն է։ Եվ այսպես, եթե մարդիկ իմանային, որ ՄԻԱՎ վարակը փոխանցվում է միայն չպաշտպանված սեռական կապերի, չախտահանված բժշկական գործիքների ու ներարկիչների միջոցով, նաեւ մորից երեխա՝ հղիության ու ծննդաբերության ընթացքում, նրանք կհասկանային, որ ՄԻԱՎ- դրական երեխան չի կարող վարակել համադասարանցիներին ու նրանց համար որեւէ վտանգ չի ներկայացնում։

Մարտի 1-ին ամբողջ աշխարհում նշում են «զրոյական խտրականություն» օրը, որի շրջանակում Հայաստանում կազմակերպել են «Դու միայնակ չես» արշավը, որը կոչ է անում միավորվել մարդու իրավունքների պաշտպանության ու համընդհանուր իրավահավասարության գաղափարների շուրջ։

Արշավի շրջանակում նկարահանվել է տեսահոլովակ, որտեղ հայկական աստղերը, օրինակ դերասաններ Մկրտիչ Արզումանյանը, Դիանա Մալենկոն ու Սոս Ջանիբեկյանը, հեռուստահաղորդավարներ Եգոր Գլումովը, Սիմա Բաղդասարյանն ու այլք պատմում են ՄԻԱՎ-ով ապրող երեխաների ու դեռահասների պատմությունները։ Այս տեսահոլովակը, հեղինակների կարծիքով, կօգնի տարածել ՄԻԱՎ-ի մասին տեղեկությունները, ինչը կարեւոր դեր կկատարի ՄԻԱՎ վարակակիրների ստիգմատիզացման դեմ պայքարում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել