• Latest news

ՄԻԱՎ-ով հիվանդների հանդեպ խտրականությունը վտանգավոր է ամբողջ հասարակության համար․ Արուսիկ Մկրտչյան

3 մարտի, 2018  15:04

ՄԻԱՎ-ով հիվանդների հանդեպ խտրականությունը վտանգավոր է ոչ այնքան տվյալ մարդկանց , որքան ամբողջ հասարակության համար։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նման տեսակետ է հայտնել «Եղիր Տեղեկացված» ՀԿ-ի նախագահ Արուսիկ Մկրտչյանը։

Նրա խոսքով, եթե մարդը տեսնում է, որ հասարակությունը բացասաբար է վերաբերվում ՄԻԱՎ-ով հիվանդներին, նա սկսում է վախենալ ստուգվելուց ու չի իմանում իր կարգավիճակը, կարծելով, որ եթե ինքը վարակակիր լինի ու շուրջը բոլորն իմանան այդ մասին, հասարակությունը երես կթեքի իրենից։ Եվ այսպես, մարդը չի իմանում իր կարգավիճակի մասին, ու եթե նա իրոք վարակված է լինում, անհրաժեշտ բուժում չի ստանում։ Դա վտանգավոր է թե նրա, թե նրա շրջապատի համար, չէ՞ որ եթե ՄԻԱՎ-ով հիվանդը հակառետրովիրուսային թերապիա չի ստանում ու եթե նրա օրգանիզմում վիրուսային ծանրաբեռնվածությունը զրոյական չի լինում, նա կարող է վարակել ուրիշներին։ 

«Եթե մենք ուզում ենք, որ ՄԻԱՎ-ի հետ կապված իրավիճակը երկրում ու աշխարհում փոխվի, մենք պետք է պայքարենք խտրականության դեմ, որպեսզի մարդիկ չվախենան թեստ հանձնել», - ասել է Արուսիկ Մկրտչյանը։

Նա նաեւ հիշեցրել է, որ Հայաստանում այսօրվա դրությամբ ՄԻԱՎ- դրական 51 երեխա ու դեռահաս կա։ Նրանք բոլորը ստանում են հակառետրովիրուսային թերապիա ու վտանգ չեն ներկայացնում շրջապատի համար, սակայն այդ ամենով հանդերձ նրանք բախվում են խտրականությունների ու վախենում են բացահայտել իրենց կարգավիճակը։ Հիշեցնենք, որ մարտի 1-ին ամբողջ աշխարհում նշվում է «զրոյական խտրականություն» օրը, որի շրջանակում Հայաստանում կազմակերպել են «Դու միայնակ չես» արշավը, որը կոչ է անում միավորվել մարդու իրավունքների պաշտպանության ու համընդհանուր իրավահավասարության գաղափարների շուրջ։ 

Արշավի շրջանակում նկարահանվել է տեսահոլովակ, որտեղ դերասաններ Մկրտիչ Արզումանյանը, Դիանա Մալենկոն ու Սոս Ջանիբեկյանը, հեռուստահաղորդավարներ Լիլիթ Մուրադյանը, Վահե Խանամիրյանը, Եգոր Գլումովը, Սիմա Բաղդասարյանը ու հեռուստահաղորդավարուհի, մոդել Լուսինե Թովմասյանը պատմում են ՄԻԱՎ-ով ապրող երեխաների ու դեռահասների պատմությունները։ Քանի որ այդ երեխաները վախենում են խոսել այդ մասին, հայ աստղերն են խոսում նրանց խնդիրների ու այն մասին, թե ինչ կցանկանային նրանք փոխել իրենց կյանքում ու աշխարհում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել