• Latest news

Գորգերի վրայի թունավոր նյութերը առողջությանը լուրջ սպառնալիք են ներկայացնում

7 մարտի, 2018  21:08

Գորգերում եւ գորգային ծածկոցներում, որոնք վաճառվում են ամբողջ Եվրոպայում, թունավոր նյութեր են պարունակվում, որոնք կարող են առողջությանը լուրջ սպառնալիք ներկայացնել, պնդում են European Public Health Alliance-ի հետազոտողները:

Նրանց իրականացրած հետազոտությամբ գորգերում ավելի քան 59 վտանգավոր նյութ է հայտնաբերվել, այդ թվում՝ քաղցկեղածիններ եւ ծանր մետաղներ, որոնք առողջության համար ծանր հետեւանքներ են առաջացնում, ներառյալ քաղցկեղ եւ վերարտադրողական ու էնդոկրին համակարգի խնդիրներ: Օրգանիզմում այս թունավոր նյութերի հայտնվելը շնչելու, կուլ տալու եւ մաշկի հետ շփվելու միջոցով չափազանց վտանգավոր են հղիների, նորածինների եւ մանկահասակ երեխաների համար, որոնք դրանց ազդեցության նկատմամբ առանձնապես խոցելի են (դրանից բացի, երեխաները գորգի վրա շատ ժամանակ են անցկացնում չորեքթաթ անելիս):

Հետազոտողների խոսքով՝ ծանր մետաղները, ներառյալ կապարը, կադմիումը եւ սնդիկը, կարող են գորգերում օգտագործվել ներկող նյութերի եւ գունանյութերի բաղադրության մեջ: Դրանք նաեւ որպես կատալիզատոր են օգտագործվում սինթետիկ գործվածքների արտադրության կամ գորգի հենքի համար: Գիտնականների անհանգստությունն են առաջացնում նաեւ այլ քիմիական նյութեր, որոնք գորգերի հյուսվածքում օգտագործվում են հոտերի կանխման համար, որպես հակաբռնկիչ (բաղադրիչ, որն ավելացվում է հրակայունության ապահովման համար) եւ որպես հակամանէային ու ջրի հետ մղման համար:

Գորգերի արտադրության մեջ արգելված չէ 59 թունավոր նյութերից նվազագույնը 37-ի օգտագործումը, չնայած առողջության վրա դրանց հետեւանքների ազդեցությունը ամբողջությամբ չի գնահատվել: ԵՄ-ն ներկայումս այս ցանկից միայն 10 նյութ է սահմանել որպես «վտանգավորության բարձր մակարդակով» նյութեր, սակայն պաշտոնապես դրանցից միայն 4-ն է շուկայում արգելված:

Այս նյութերի հետ շփումից հետո առողջության համար հետեւանքները կարող են անմիջապես չդրսեւորվել, այլ շատ տարիներ հետո:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է