• Latest news

15-ամյա աղջիկը հազիվ է փրկվել մահից բրեկետների պատճառով (ֆոտո)

9 մարտի, 2018  15:22

Մեծ Բրիտանիայում 15-ամյա մի աղջիկ հազիվ է փրկվել մահից բրեկետներ տեղադրելու պատճառով, հաղորդում է Daily Mail-ը: Ատամնաբույժին այցելելուց հետո մեկ շաբաթ անց աղջիկը սկսել է բողոքել բարձր ջերմությունից եւ գլխացավից, ապա ուղեղի երկու միկրոկաթված է տարել:

Երբ Լիա Քիթչենը Թորնգամբալդից իրեն սկսել է վատ զգալ, աղջկա մայրը կարծել է, որ դա գրիպ է: Սակայն դստեր վիճակն արագ վատթարացել է: Նա սկսել է հաճախ կորցնել գիտակցությունը: Ծնողները ստիպված են եղել աղջկան շտապ հիվանդանոց տեղափոխել: Սկզբում բժիշկները կասկածել են, որ նրա մոտ մենինգիտ է, սակայն աղջկա սարսափելի վիճակի իրական պատճառը էնդոկարդիտն էր:

«Մենք նստած էինք նրա անկողնու մոտ, եւ նա հարցրեց, թե ինչպես ենք մենք այնտեղ հայտնվել: Բժիշկը հարցրեց Լիային, թե երբ է նրա ծննդյան օրը, եւ նա չկարողացավ պատասխանել»,- պատմել է Լիայի մայրը:

Ինչպես պարզվել է բժշկական հետազոտման ժամանակ, բրեկետից մի կտոր մետաղ մտել է աղջկա սրտի մեջ եւ վարակ առաջացրել: Արդյունքում, 15-ամյա Լի Քիթչենը ուղեղի երկու միկրոկաթված է տարել: Բժիշկները որոշել են, որ փրկել աղջկան կարող է միայն սրտի բաց վիրահատությունը:

Օպերատիվ միջամտությունը 5.5 ժամ է տեւել, եւ դրանից հետո Լիան ստիպված էր հիվանդանոցում մնալ ութ շաբաթ: Այժմ աղջկա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա ստիպված կլինի պարբերաբար բժշկական ստուգումներ անցնել: Բժիշկները մտավախություն ունեն, որ Լիան երբեք չի կարողանա լիովին վերականգնվել: Այժմ աղջկա մայրը փորձում է հանրության շրջանում բարձրացնել բրեկետների հետ կապված այս վտանգի մասին իրազեկվածության մակարդակը:

«Ձեր մտքով անգամ չի կարող անցնել, թե ինչ կարող է պատահել ձեր երեխայի հետ: Բայց չէ՞ որ բրեկետներով, ինչպես նաեւ դաջվածքներով բոլոր երեխաները վտանգի գոտում են գտնվում»,- ասել է կինը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է