• Latest news

Ինչպես բարելավել քնի որակը՝ 6 գործնական խորհուրդ

16 մարտի, 2018  17:53

Անհրաժեշտ չափով չքնելու սովորությունը կարող է հանգեցնել մի շարք լուրջ խնդիրների` սրտանոթային հիվանդություններից, դեմենցիայից, գիրությունից մինչեւ վթարներ ու աղետներ։

Քնի որակի բարելավման մի քանի խորհուրդներով են կիսվել  նյարդաբան Սամսոն Խաչատրյանը եւ հոգեբան Լիլիթ Ղահրամանյանը։

Պահպանեք ռեժիմը

Երեկոյան պառկեք քնելու եւ առավոտյան արթնացեք միեւնույն ժամին՝ անկախ շաբաթվա օրերից՝ սա քնի հիգիենայի կարեւորագույն կանոններից է։

Զգուշացեք  կոֆեինից

Կոֆեին պարունակող ըմպելիքները կարող են ազդել քնի որակի վրա, հատկապես այն չարաշահելու կամ երեկոյան ըմպելու պարագայում։  Շատերը չգիտեն, որ կոֆեին է պարունակում ոչ միայն սուրճը, այլ նաեւ թեյը եւ ընդհանուր առմամբ, մի շարք գազավորված ըմպելիքներ։

Հիշեք ննջարանը ինչի համար է նախատեսված

Մասնագետների պնդմամբ՝ ննջարանը քնի եւ սեքսի համար է, ոչ ավելին: Ննջարանը չպետք է ասոցացվի ո՛չ համակարգչային կամ հեռախոսային խաղերի, ո՛չ գիրք ընթերցելու, ո՛չ ուտելիքի եւ ոչ մի այլ բանի հետ, իսկ այդ գործողությունները ցանկալի է տեղափոխել այլ սենյակ։ Ննջարանը եւ անկողինը պետք է օգտագործել իրենց ուղիղ նշանակությամբ։

Ուշադրություն դարձրեք լույսի աղբյուրին

Որքան մութ լինի ննջասենյակում, այնքան լավ կքնեք Դուք։ Ամեն ավելորդ լույս բացասաբար կազդի քնի որակի վրա, այդ պատճառով խորհուրդ չի տրվում ոչ միայն պայծառ լույս միացնել քնից առաջ, այլ նաեւ նայել հեռախոսի կամ պլանշետի էկրանին։ 

Ֆիզիկական ակտիվությունը տեղափոխեք օրվա առաջին կես

Ֆիզիկական ակտիվությամբ ցանկալի է զբաղվել քնից 6 ժամ առաջ, քանի որ այն ակտիվացնում է նյարդային համակարգը, ուստի լուրջ ֆիզիկական վարժություններից հետո Դուք հազիվ թե կարողանաք քուն մտնել։

Ալկոհոլ մի խմեք քնից առաջ

Որոշ մարդկանց  թվում է, թե քնից առաջ ալկոհոլը կօգնի քուն մտնել։ Քուն մտնել ինչ–որ մեկին գուցե օգնի, բայց քնել՝ հազիվ թե, պնդում են մասնագետները։ Ալկոհոլային խմիչքներից հետո մարդիկ հաճախ արթնանում են գիշերը։

Երբեմն քնի խանգարումներն ունեն պատճառներ, որոնք մարդը չի կարող ինքնուրույն  վերացնել (օրինակ`անատոմիական առանձնահատկություններ, երբ մարդու շնչառությունը վատթարանում է քնի ժամանակ): Եթե դուք հետեւեք վերոհիշյալ բոլոր խորհուրդներին, բայց դեռ քնի հետ կապված խնդիրներ լինեն, խորհուրդ է տրվում դիմել մասնագետին, որը կարող է օգնել գտնել այդ խնդիրների իրական պատճառը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել