• Latest news

Ալթունյանը Արցախում հուշագիր է ստորագրել եւ պատմել է էլեկտրոնային առողջապահության մասին

17 մարտի, 2018  15:28

Հայաստանի եւ Արցախի առողջապահության նախարարներն այսօր Ստեփանակերտի «Արեւիկ» մանկական հիվանդանոցում ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Համաձայն դրա 2018-2019 թվականներին նորածինների  ֆենիլկետոնուրիա  հիվանդության վաղ հայտնաբերման սկրինինգի իրականացման ծախսերն իր վրա է վերցնում ՀՀ «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտը: 2020 թվականից այդ ծախսերը կհոգա Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

Նշենք, որ անցած տարվա ապրիլին  նույնատիպ հուշագիր է ստորագրվել նորածնային մեկ այլ սկրինինգի` բնածին հիպոթիրեոզի վաղ հայտնաբերման եւ բուժման համար։

Լեւոն Ալթունյանը բժիշկներին ներկայացրել է Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը եւ  արդյունքները։ Նախարարն անդրադարձել է նաեւ Արցախում էլեկտրոնային առողջապահության ներդրմանը։ Նա փաստել է, որ 2017 թվականի մայիսից պետական պատվերի, ինչպես նաեւ սոցփաթեթի շահառուներին մատուցված ծառայությունների վճարումը բժշկական հաստատություններին կատարվում է համակարգում գրանցվող տվյալների հիման վրա, ինչի արդյունքում կրճատվել են ամսական վճարումների ժամկետները։

Ներկայացնելով համակարգի ընձեռած հնարավորությունները` ՀՀ առողջապահության նախարարն ընդգծել է, որ  Էլեկտրոնային առողջապահությունը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում եւ Արցախում կնպաստի առողջապահական ոլորտի զարգացմանը` ապահովելով ծառայությունների որակը, հասանելիությունն  ու  արդյունավետությունը:

Լեւոն Ալթունյանը նաեւ պարզաբանել է, թե ինչ քայլեր են անհրաժեշտ Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման համար,  պատասխանել արցախցի բժիշկների հարցերին։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել