• Latest news

Սամսոն Սողոյանը վաճառում է Մոսկվայում ամենախոշոր դեղատնային ցանցը

20 մարտի, 2018  21:36

Հնարավոր է՝ մոտ ժամանակներում փոխվի մոսկովյան հնագույն եւ խոշորագույն դեղատնային ցանցերից մեկի՝ «Սամսոն-Ֆարմի» տերը, որի հիմնադիրը Սամսոն Սողոյանն է, հայտնում է Vademecum-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ սեփականատրոջ փոփոխության մասին հայտարարվել է մարտի 19-ի ժողովում. դեղատնային ցանցի նոր տերն է դարձել «Էրկաֆարմ» ընկերությունների խումբը, իսկ «Սամսոն-Ֆարմի» գլխավոր տնօրեն է նշանակվել «Էրկաֆարմի» կոմերցիոն տնօրեն Արմինե Դանիելյանը:

«Սամսոն-Ֆարմի գլխավոր տնօրեն եւ հիմնադիր Սամսոն Սողոյանը այս տեղեկությունը մեկնաբանելուց հրաժարվել է: Մեկնաբանություններից հրաժարվել են նաեւ «Էրկաֆարմում»:

Գործարքի արդյունքում «Էրկաֆարմի» սեփականությանը կարող է անցնել Մոսկվայի համար միջին չեկի՝ 1290 ռուբլի ռեկորդային ցուցանիշով  (2017 թվականի տվյալներն են) մոսկովյան ցանցի 59 դեղատուն:

Անցյալ տարվա օգոստոսին Սամսոն Սողոյանը Vademecum-ում խոստովանել է. «Չեմ թաքցնի՝ 24 տարում սա ամենածանր ամառն էր: Մեր միջին չեկը առավելագույն անկում է ունեցել, շարժը նվազել է: Դրանից առաջ մենք ամեն տարի աճում էինք, մենք շուկայում ամենաբարձր չեկն ունեինք: Սակայն անհնար է դա 24 տարի շարունակ անել»:

«Սամսոն-Ֆարմի» վաճառքը 2017 թվականին, հենց ընկերության տվյալներով, ունեցել է 11,6 տոկոսի անկում՝ մինչեւ 10,34 մլրդ ռուբլի: Տարվա կեսին «Սամսոն-Ֆարմն արդեն 74 դեղատուն ուներ, վերջին, ինչպես պնդում է ընկերությունը, 65: «Ռոսզդրավնադզորի» լիցենզիաների ռեեստրի տվյալներով՝  2018 թվականի մարտին ցանցի մեջ է մտնում 59 դեղատուն:

2017 թվականի նոյեմբերին «Էրկաֆարմ» ընկերությունը ավարտել է «Ռադուգա-Առաջին օգնություն-Լադուշկա» դեղատնային միավորված ցանցի «Ռոստա» խմբի ձեռքբերման գործարքը, ինչը թույլ է տվել դուրս գալ Ուրալում, Հեռավոր Արեւելքում եւ Արեւմտյան Սիբիրում նոր շրջաններ: 2017-ի վերջին ցանցն ուներ 1,24 հազար դեղատուն: Խմբի վաճառքն աճել է 57,2 տոկոսով՝ մինչեւ 42 մլրդ ռուբլի: «Սամսոն-Ֆարմի» ձեռքբերումը «Էրկաֆարմին» թույլ կտա մանրածախ շուկայում առաջատարությունը լրջորեն վիճարկել 2 հավերժական մրցակիցների «36,6 դեղատնային ցանց» ԲԲԸ-ի եւ «Ռիգլայի» հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել