• Latest news

Հայաստանում ծխող կանայք ավելի շատ են, քան համարվում է, եւ դա վատ է. DJ Vakcina

22 մարտի, 2018  19:40

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում ծխում է կանանց մոտ 1,8 տոկոսը: Իրականում այստեղ ծխող կանայք ավելի շատ են, ուղղակի մեծ մասը իրենց սովորությունը թաքցնում է ոչ միայն հետազոտություններ եւ հարցումներ անցկացնող մարդկանցից, այլեւ իրենց մտերիմներից: Ինչպես նշեց «Իրազեկված եղիր» հասարակական կազմակերպության ղեկավար Արուսիկ Մկրտչյանը, որը հայտնի է նաեւ որպես DJ Vakcina, հայուհիներից շատերը ծխում են զուգարաններում եւ այլ վայրերում, որտեղ նրանց ոչ մեկը չի տեսնում:

Արուսիկ Մկրտչյանի խոսքով՝ շատ վատ է, որ հայուհիներից շատերին թվում է, թե ծխելն իբր կնոջը ավելի գրավիչ կամ հաջողակ է դարձնում:

«Սխալ կարծիք կա այն մասին, որ ծխախոտով կինն ավելի անկախ է թվում, ժամանակակից եւ այլն: Սակայն այդպես մտածող կանայք ծխախոտային ընկերությունների մաքեթինգի զոհն են միայն: Մենք ֆիլմերում տեսնում ենք իբր հաջողակ, սեքսուալ կանանց, որոնք ծխում են, սակայն սա ծխախոտ արտադրող ընկերությունների սոսկ մարքեթինգային քայլ է: Ծխելը կնոջը ոչ մի լավ բան չի տա, միան նրա առողջությունը կվնասի: Իսկ հայկական իրականության մեջ ծխող կինը նաեւ ավելի հասանելի կթվա՝ ոչինչ ավելին»,- ասաց Արուսիկ Մկրտչյանը:

Նրա խոսքով՝ ծխախոտային արտադրատեսակների ագրեսիվ գովազդի զոհը դառնալով եւ ձգտելով «զիլ» երեւալ, կանայք վնասում են ոչ միայն սեփական առողջությունը, այլեւ իրենց ապագա երեխաների. վերջին շրջանում ավելի շատ են տվյալներ հայտնվում այն մասին, որ ծխախոտային արտադրատեսակներում պարունակվող քիմիական նյութերը ազդում են ձվաբջիջների որակի վրա:

Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Ծխախոտային արտադրատեսակների բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» օրինագիծը:

Օրինագծով մեծ տուգանքներ են նախատեսվում հասարակական վայրերում ծխելու համար, ինչով երկրի բնակչության շրջանում ոչ  միանշանակ արձագանք են առաջացրել. ոմանց կարծիքով՝ անհրաժեշտ է վերանայել եւ նվազեցնել տուգանքների չափերը (հասարակական վայրերում ծխելու համար սկսվում են 250 հազար դրամից), մյուսները համարում են, որ խոշոր տուգանքները պարզապես անհրաժեշտ են, որպեսզի օրենքին հետեւեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել