• Latest news

Բժիշկները հայտնաբերել են մարդու նախկինում անհայտ օրգան

27 մարտի, 2018  17:55

Ամերիկացի գիտնականները մարդու նոր օրգան են հայտնաբերել՝ միկրոսկոպիկ խողովակների ցանց, որ լցված է հեղուկով եւ թափանցում է օրգանների միացնող հյուսվածքներ: Հայտնագործության մասին նրանք պատմել են Scientific Reports ամսագրում:

Խողովակների ցանցը պատահաբար է հայտնաբերվել էնդոսկոպիայի ժամանակ, երբ բժիշկները ներսից զննում էին հիվանդի աղեստամոքսային համակարգը: Զննելով լեղածորանը՝ նրանք հայտնաբերել են, որ այն շրջապատող հյուսվածքները խիտ ու միասեռ չեն, ինչպես կարծում էին նախկինում, այլ թափանցված են անհայտ խողովակների ցանցով: Հետազոտողները նախ որոշել են, որ իրենց առջեւ պարզապես մազանոթներ են, սակայն այդ դեպքում հեղուկով լցված մազանոթները մանրադիտակային հետազոտության ժամանակ պետք է տեսանելի լինեին, իսկ դրանց միջեւ հյուսվածքներն ավելի լուսավոր: Սակայն գիտնականների առջեւ միանգամայն հակառակ պատկեր էր:

Հետազոտելով մյուս օրգանների, այդ թվում՝ քթի, հյուսվածքները՝ հետազոտողները պարզել են, որ խողովակներն անցնում են նաեւ դրանց միջով: Գիտնականների կարծիքով՝ այս խողովակները, որոնց միջով հեղուկը շրջանառվում է, կարող են առնչվել օրգանիզմի բոլոր հյուսվածքներին եւ նոր օրգան լինել, որում պարունակվում է օրգանիզմի ամբողջ հեղուկի մինչեւ 1/5-րդը:

Այս միկրոսկոպիկ խողովակների մասին նախկինում հայտնի չէր, քանի որ հյուսվածքների հետազոտության ստանդարտ մեթոդները բերում էին հեղուկի արտահոսքի եւ խողովակները ձեւավորող կոլագենային մանրաթելերի քայքայման, պարզաբանում են գիտնականները: Հետազոտողների կարծիքով՝ նոր օրգանը ամորտիզացնող գործառույթ ունի՝ օրգանները պաշտպանելով:

Նրանք նաեւ  ենթադրում են, որ խողովակները կարող են նպաստել քաղցկեղի տարածմանը՝ քաղցկեղային բջիջներին թույլ տալով թափանցել ավշային համակարգ եւ արագ տեղաշարժվել դեպի մյուս օրգաններ: Հետազոտողները պատրաստվում են պարզել՝ խողովակներում հեղուկի անալիզը կարո՞ղ է արդյոք օգտագործվել քաղցկեղի վաղ ախտորոշման համար: Դրանից բացի, նրանք կասկածում են, որ նոր օրգանը կարող է կապված լինել մեծ թվով բորբոքային հիվանդությունների հետ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է