• Latest news

Գիտնականները առաջարկել են նոր թեստ՝ Պարկինսոնի հիվանդության ու թուլամտության ախտորոշման համար

31 մարտի, 2018  15:10

NYU School of Medicine դպրոցի գիտնականները պատմել են մի հասարակ թեստի մասին, որը կօգնի ոխտորոշել Պարկինսոնի հիվանդությունն ու թուլամտությունը։ Նրանց խոսքով՝ արյան ճնշման ու սրտի ռիթմի գնահատումը կօգնի հայտնաբերել սինուկլեինոպատիաների խմբի նեյրոդեգեներատիվ հիվանդությունները, որոնցից են ոչ միայն Պարկինսոնի հիվանդությունը, այլև թուլամտությունն ու բազմահամակարգային ատրոֆիան։

Սինուկլեինոպատիան զարգանում է ալֆա- սինուկլեին սպիտակուցի կուտակումների պատճառով նյարդերի վնասվածքների հետևանքով։ Ալֆա սինուկլեինի կուտակումները խախտում են զարկերակային ճնշման հետ կապակցված նյարդերի աշխատանքը։ Մասնագետները հարմար միջոց են հայտնաբերել՝ պարզելու, թե հատկապես ինչով է պայմանավորված ճնշման նվազումը (նեյրոդեգեներատիվ հիվանդություններով, թե՞ այլ պատճառներով)։ Եվ այսպես, մարմնի դիրքի փոփոխությունների ժամանակ հիվանդներից շատերի մոտ նկատվում է զարկերակային ճնշման զգալի նվազում։ Բայց սրտի ռիթմը չի փոխվում միայն նյարդային համակարգի վնասման դեպքում։

Հետազոտության մասնակիցներին տեղավորել էին հատուկ սեղանների վրա ու չափել նրանց ճնշումն ու սրտի ռիթմը այն բանից հետո, երբ սեղանը ուղղահայաց դիրք է ստացել։ Գիտնականները բացահայտել են զարկերակային ճնշման նվազում սրտի նորմալ ռիթմ ունեցող 402 հիվանդների մոտ։ Նրանցից 278-ի մոտ ախտորոշվել էր սինուկլեինոպատիա։ Մնացած 24 հիվանդների հիպոտենզիայի պատճառները կապակցված չէին նեյրոդեգեներատիվ հիվանդությունների հետ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել