• Latest news

Գտնվել է «վերջին ռեզերվի» հակաբիոտիկների նկատմամբ կայունության գենի հայրենիքը

3 ապրիլի, 2018  10:54

Կոլիստին հակաբիոտիկի նկատմամբ ռեզիստենտ բակտերիալ գենը առաջին անգամ հայտնվել է 2005 թվականին Չինաստանում, պարզվել է գենետիկ անալիզով, որը կատարել է գիտնականների խումբը՝ Լոնդոնի Համալսարանական քոլեջից Ֆրանսուա Բալուի ղեկավարությամբ:

Պոլիմիկսինների խմբի հակաբիոտիկները (այդ թվում՝ կոլիստինը) դասվում են «վերջին ռեզերվի» դեղամիջոցներին, որոնց բժիշկները դիմում են միայն այն դեպքերում, երբ մյուս միջոցներն այլեւս արդյունք չեն ապահովում: Աշխատում են դրանց կիրառումը նվազագույնի հասցնել. առաջին՝ վտանգավոր կողմնակի էֆեկտների պատճառով, երկրորդ՝ որպեսզի բակտերիաներին ռեզիստենտություն մշակելու ավելրոդ հնարավորություն չտան: Սակայն սա քիչ է օգնում. մի քանի տարի առաջ հայտնաբերվել է MCR-1 պլազմիդան, որը կրում է կոլիստինի նկատմամբ կայունության գենը (mcr-1) եւ բջջից բջիջ է փոխանցում: Այն մանրէներին բացարձակ պաշտպանություն չի տալիս, սակայն բժիշկներին ստիպում է հիվանդներին նշանակել հակաբիոտիկի բարձր, «ձիու» դոզաներ: Այս կապակցությամբ հիմնական մեղադրանքներն ուղղված են Չինաստանի եւ Հնդկաստանի ֆերմերներին, որոնք հակաբիոտիկները խելամիտ չեն օգտագործում՝ զանգավածաբար ավելացնելով անասնակերի մեջ:

Գիտնականները նույնականացրել են կոլիստինի նկատմամբ կայուն բակտերիաների 457 շտամներ, որոնք արտադրվել են նաեւ մարդկանց եւ կենդանիների կողմից: «Արագությունը, որով տեղի է ունենում mcr-1-ի գլոբալ տարածումը, ուղղակի ապշահար է անում»,- ասում է պրոֆեսոր Բալուն:

Գենետիկ անալիզը ցույց է տվել, որ պլազմիդան կարող էր հայտնվել դեռեւս 2005 թվականին խոզաբուծական ֆերմաներից մեկում, այնուհետեւ տարածվել է աշխարհում: Արդեն 10 տարի հետո (գիտնականները MCR-1-ն առաջին անգամ նկատել են 2016 թվականին) ռեզիստենտ մանրէներ են հայտնաբերվել բոլոր բնակեցված մայրցամաքներում՝ բացի Ավստրալիայից: «Մենք չենք կարող ճշգրիտ ցույց տալ դրա տարածման բոլոր ուղիները,- ասում են հետաոտության հեղինակները: - Սակայն կարելի է ենթադրել, որ հակաբիոտիկների նկատմամբ կայուն մյուս գեները կարող են փոխանցվել նույն եղանակներով եւ նույն արագությամբ: Սա գլոբալ խնդիր է, որը պահանջում է համակարգված միջազգային արձագանք»:

Հոդվածը՝ mcr-1 գենի տարածման անալիզով հրապարակվել է Nature Communications ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել