• Latest news

Հասարակության վերաբերմունքը խնդիրներ ունեցող երեխաների հանդեպ պետք է փոխել. բարերար

10 ապրիլի, 2018  19:49

Հասարակության վերաբերմունքը խնդիրներ ունեցող երեխաների հանդեպ պետք է փոխել, այդ երեխաներին պետք է ձեռք մեկնել, աջակցել եւ դա պիտի լինի շարունակական։ Այս մասին ապրիլի 10–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բարերար Ելենա Բաղդասարյանը։

Նա նշեց, որ անգամ ծնողներն եմ խուսափում խոսել իրենց երեխաների խնդիրներից, նրանց թաքցնում են տանը։  «Ծնողները թաքցնում են հիվանդությունը հարեւաններից, բարեկամներից եւ զրկում են երեխային  ամեն ինչից, աշխարհից են զրկում։ Նման դեպքերում պետք է համապատասխան աշխատանքներ տարվեն ծնողների հետ, որ չամաչեն իրենց երեխայի խնդրից եւ մտածեն միայն երեխայի բուժման մասին», – ասաց Ելենա Բաղդասարյանը։

Նա նշեց, որ հաշվի առնելով այն փաստը, որ  մեր երկրում մեծամասնություն են կազմում սոցիալապես անապահով ընտանիքները, իրենք դիմում են հովանավորների, կազմակերպում տարբեր բարեգործական ակցիաներ, որպեսզի կարողանան այդ ընտանիքների երեխաների համար ձեռք բերել համապատասխան դեղորայք, քանի որ խոսքը մոտ չորս հարյուր դոլարի մասին է յուրաքանչյուր ամսվա համար։

«Մենք միշտ աշխատել ենք սփյուռքի մեր հովանավորների հետ, բայց ժամանակն է մեր հասարակությանն իրազեկելու, թե որքան շատ են խնդիրներ ունեցող երեխաները եւ պետք չէ անտարբեր լինել։ Ինչպես նաեւ կոչ եմ անում Առողջապահության նախարարությանը չսահմանափակել մեր հնարավորությունները, որովհետեւ սփյուռքի հնարավորություններն էլ են շատ քիչ»-նշեց Ելենա Բաղդասարյանը։

Նա ասաց, որ երեխաները դեղորայքի բացակայության պատճառով երբեմն չեն կարողանում հաճախել դպրոց, քանի որ յուրաքանչյուր պահի կարող են նոպաները կրկնվել։ Ելենա Բաղդասարյանը ցանկություն հայտնեց միավորվել եւ օգնել այդ երեխաներին դառնալ հասարակության լիարժեք անդամ։

Նա հավելեց, որ ինքն անցել է այդ դժվար ճանապարհն իր երեխայի հետ եւ հաղթահարել այդ խնդիրը։ Նա օգնում է ծնողներին ոչ միայն դեղորայք ձեռք բերելու հարցում, նաեւ հոգեբանորեն  եւ հորդորում նրանց հաշվի չառնել դատարկ խոսակցություններն ու պայքարել երեխայի առողջության համար։ Իսկ հասարակությանը կոչ արեց դուրս գալ կարծրատիպերից, քանի որ ոչ ոք ապահովագրված չէ։

«Եթե ես զգում եմ որ երեխայի ծնողները պայքարում են, ուրեմն ես իրենց կողքին եմ մինչեւ վերջ եւ կօգնեմ, որոհետեւ այն ծնողը, ով պայքարում է իր երեխայի կյանքի համար միշտ հաղթում է ցանկացած հիվանդություն, նույնիսկ եթե պարտվում է …» –ասաց Ելենա Բաղդասարյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է