• Latest news

ԱՄՆ–ում գետնանուշի ալերգիայի դեմ նոր պատվաստանյութ են փորձարկել

13 ապրիլի, 2018  21:45

ԱՄՆ–ում փորձարկել են գետնանուշի ալերգիայի դեմ պայքարի նոր պատվաստանյութ։ Դեղամիջոցի երեք չափաբաժինը զգալիորեն նվազեցրել է լաբորատոր մկների ալերգիկ ռեակցիան, նշված է Journal of Allergy and Clinical Immunology ամսագրում հրապարակված հոդվածում։

Միչիգանի համալսարանի հետազոտողներին հաջողվել է լաբորատոր մկների ալերգիան  «անջատել» բույսերի հյութից  եւ սոյայի յուղից առանձնացված նանոէմուլսիայից պատրաստված քթի սփրեյի օգնությամբ։ Երեք չափաբաժինը թուլացրել է ալերգիկ ռեակցիան։

Սննդային ալերգիայի դեմ պայքարի ամենատարածված միջոցը խուսափելն է այն սննդամթերքից, որն այն առաջացնում է։ Սակայն, ռեակցիայի առաջացման համար բավական է նույնիսկ գետնանուշի նվազագույն քանակը, իսկ դրա հետքերը հաճախ նկատվում են մյուս սննդամթերքներում, օրինակ՝ հացում եւ հրուշակեղենում։ Այդ պատճառով գիտնականները մշակում են թերապիայի նոր մեթոդներ։

Նոր պատվաստանյութի հիմքը խնամքով առանձնացված սոյայի յուղն ու ջուրն է՝ խառնված բարձր արագությամբ։ Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ այն ուժեղացնում է օրգանիզմի իմունային պատասխանը վարակներին՝ ակտիվացնելով 1-17 ենթատեսակի Т-հելփերները՝  հակաբորբոքային եւ հակավիրուսային սպիտակուցները մատակարարող բջիջները։ Գիտնականների խոսքով՝ այս ռեակցիան կարող է ճնշել 2–րդ ենթատեսակի Т-հելփերների ակտիվությունը, որն ալերգիայի հիմնական «մեղավորն» է։ Սրա հետ մեկտեղ սոյայի սպիտակուցներից առանձնացված յուղը չի կարող առաջացնել ալերգիկ ռեակցիա այդ սննդամթերքի նկատմամբ։ Որպես հակագեն պատվաստանյությում օգտագործվել է գետնանուշի հյութը։

Փորձարկումն իրականացվել է հատուկ պատրաստված մկների վրա, որոնք հակված են եղել գետնանուշի նկատմամբ ալերգիայի։ Ալերգենի հետ փոխազդեցության ժամանակ մկների աչքերը արցունքով է լցվել, իսկ մաշկը գրգռվել է։ Մկների մի խումբը երկու ամսվա ընթացքում ստացել էր պատվաստանյութի երեք չափաբաժին, իսկ երկրորդ խմբին պլացեբո են տվել։ Երկու շաբաթ անց առաջին խմբի զգայունությունը գետնանուշի նկատմամբ զգալիորեն նվազել էր։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է