Միտոխոնդրիալ- հասցեական հակաօքսիդանտների ընդունումը նպաստում է արյունատար անոթների երիտասարդացմանը։ Այս մասին հայտնել է գիտնականների խումբը՝ Բոուլդերում Կոլորադյան համալսարանի մասնագետների ղեկավարությամբ։ Հոդվածը հրապարակվել է MedicalXpress պորտալում։
Գիտնականները իրականացրել են փորձ՝ 60-ից 79 տարեկան 20 տարեց մարդկանց մասնակցությամբ։ Նրանց կեսը վեց շաբաթվա ընթացքում գործածել է MitoQ հակաօքսիդանտը, որի գործողությունը ուղղված է միտոխոնդրիային։ Մնացած հիվանդները ընդունել են պլացեբո։ Մեկուկես ամիս անց գիտնականները ստուգել են, թե ինչպես է գործում մասնակիցների սրտանոթային համակարգը։ Դրանից հետո խմբերի տեղերը փոխել են ու կրկնել հետազոտությունը։
Արդյունքում մասնակիցների մոտ նկատվել են անոթային փոփոխություններ, որոնք համարժեք են 15-20 տարով երիտասարդացմանը։ Մասնավորապես, անոթների աշխատանքը 42 տոկոսով լավացել է։ Նման ցուցանիշները հեռանկարում կարող են սրտի հիվանդության զարգացման հավանականությունը նվազեցնել 13 տոկոսով։
«Սա առաջին կլինիկական փորձարկուն է, որը գնահատում է միտոխոնդրիալ հակաօքսիդանտների ազդեցությունը մարդու արյունատար անոթների գործունեության վրա», - ասում է հետազոտությունների գլխավոր հեղինակ Մեթյու Ռոսմանը։
Ռոսմանի խոսքով՝ բուժման նման մեթոդները հեռանկարային են՝ տարիքային փոփոխությունների հետ կապված սրտանոթային հիվանդությունների ռիսկի նվազման համար։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր