• Latest news

Կլիմայական փոփոխությունների պատճառով ալերգիան ավելի է բարդանում

4 մայիսի, 2018  23:49

Ձեզ թվո՞ւմ է, թե գարնանային ալերգիկ սեզոնը տարեցտարի ավելի ծանր է ընթանում։ Դուք չեք սխալվում, հավաստիացնում են ալերգոլոգները։ Փորձագետները հայտնում են, որ կլիմայական փոփոխությունները պոլինոզների ընթացքը վատացնող գործոն է ։

«Մենք բախվում ենք ջերմաստիճանի բարձրացմանն ու ածխաթթու գազի քանակի ավելացմանը»,- ասել է ալերգոլոգ  Ջեֆրի Դեմիանը՝ Ալերգոլոգների, ասթմայի ու իմունոլոգիայի ամերիկյան ակադեմիայի մարտյան գիտաժողովի ժամանակ (AAAAI)։

«Հաշվի առնելով նման փոփոխությունները, հետազոտություններն ուսումնասիրում են, թե  նման պայմաններում ինչ է տեղի ունենում բույսերի ծաղկափոշու հետ, որից կախված է ոչ միայն ալերգիայի զարգացումը, այլև դրա ախտանշանների արտահայտվածությունը», - հավելել է նա։

Ածխաթթու գազի խտության աճը հանգեցնում է ալերգածին ծաղկափոշում սպիտակուցների խտության ավելացմանը։

«Ծաղկափոշու հատիկում կան որոշակի սպիտակուցներ, որոնք առաջացնում են ալերգիա, դրանք կոչվում են ալերգածին պեպտիդներ։ Ցույց է տրվել, որ ածխաթթու գազի խտության ավելացման դեպքում այդ սպիտակուցների քանակը յուրաքանչյուր հատիկի մեջ ավելանում է», - պատմել է նա։

Բացի դրանից պարզվել է, որ ածխաթթու գազը նաև ավելացնում է «բույսերի կողմից արտադրվող ծաղկափոշու ու  կենսազանգվածի քանակը», - նշել է նա։

Փռշտոցը, հազը, աչքերի կարմրությունը՝ սեզոնային ալերգիային բնորոշ նշաններ են, որը կարող է դրսևորվել ոչ միայն գարնանը, այլև ամռանն ու աշնանը։ Այդ վիճակը ախտահարում է միլիոնավոր մարդկանց։

Ալերգիկ սեզոնը տարեցտարի ավելի է երկարում։ Այն 27 օրով երկարել է 7-10 տարի առաջվա համեմատ, հավելել է գիտնականը՝ անդրադառնալով նոր ալերգիկ սպառնալիքներին։

Ալերգիայով հիվանդացության ավելացման վրա  կլիմայական փոփոխությունների ազդեցության մեկ այլ մեխանիզմ է բորբոսի քանակի ավելացումը՝ ջրհեղեղների ու փոթորիկների հաճախացման կապակցությամբ։ Այս մասին հայտնում է AAAAI-ն ։

«Այդ գործոնները հասարակական ուշադրությունից դուրս են, բայց դրանք իրական սպառնալիք են ներկայացնում, քանի որ մեր բնակչության 25 տոկոսը ունի այս կամ այն ալերգիկ հիվանդությունը։ Այդ խնդիրները օրեցօր ավելի մեծ քանակությամբ մարդկանց վրա են տարածվում», - նախազգուշացրել է Դեմիանը։

Ասթմայի ու ալերգիայի դեմ պայքարի ամերիկյան հիմնադրամը նույնպես նշում է, որ կլիմայական փոփոխությունները լուրջ սպառնալիք են հասարակական առողջության համար՝ ալերգիկ սեզոնի երկարացման ու օդի որակի վատացման կապակցությամբ, ինչը պայմանավորված է ջերմաստիճանի բարձրացումով։

Սեզոնային ալերգիայի ընթացքը թեթևացնելու համար հիմնադրամը առաջարկում է հետևյալ հինգ խորհուրդները․

  • Փողոցում գլխարկ ու արևապաշտպան ակնոց հագեք
  • Տանը փակեք բոլոր պատուհանները, օգտագործեք կենտրոնական օդորակիչների համակարգ՝ ֆիլտրերի ֆունկցիայով
  • Քիթը լվացեք հատուկ լուծույթով, որպեսզի լորձաթաղանթից մաքրեք ծաղկափոշին
  • Փողոցից տուն վերադառնալուց հետո փոխեք հագուստն ու լվացեք այն։ Հագուստը հատուկ չորանոցում չորացրեք, այլ ոչ թե դրսում՝ պարանից կախված։
  • Բնակարան մտնելուց առաջ հանեք կոշիկը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է