• Latest news

«Էրեբունի» Բկ-ի բժիշկները վերին միջընդերային զարկերակի անգիոպլաստիկա են արել՝ ստենտի տեղադրումով

6 մայիսի, 2018  12:44

«Էրեբունի» Բկ-ում միջընդերային զարկերակը բացելու համար բարդ վիրահատություն են իրականացրել աբդոմինալ աորտայի անեւրիզմա ունեցող հիվանդին։ Իրականացվել են վերին միջընդերային զարկերակի անգիոպլաստիկա ու ստենտավորում։  Հայաստանում ընդամենը մի քանի անգամ է նման վիրահատություն իրականացվել, հայտնում է հիվանդանոցի կայքը։

1944 թ ծնված Գ․ Յու․-ն «Էրեբունի» ԲԿ է ընդունվել արտահայտված կախեքսիայով, ինչը պայմանավորված էր սննդի անմարսելիությամբ։ Հիվանդը կոնտրաստային համակարգչային տոմոգրաֆիա է անցել, որը բացահայտել է աբդոմինալ աորտայի դեֆորմացված անեւրիզմա, նաեւ վերին միջընդերային զարկերակի ելանցքի սուբտոտալ օկլյուզիա, ինչն էլ հենց մալյաբսորբցիայի ու կախեքսիայի պատճառ էր դարձել։ Անեւրիզմատիկ ախտահարումը ներառում էր աբդոմինալ աորտայի մեծ մասը՝ մինչեւ զստային զարկերակների բիֆուրկացիա, որոնք նույնպես դեֆորմացված ու լայնացած էին։

Աղեստամոքսային տրակտի տոտալ իշեմիայի, մալյաբսոբցիայի ու կախեքսիայի  պատճառով աբդոմինալ աորտայի ու զստային զարկերակների անեւրիզմայի վիրահատական կորեկցիայի ռիսկը  արդարացված չէր։ Որոշում է կայացվել նախ էնդովասկուլյար ճանապարհով ապահովել աղեստամոքսային տրակտի օրգանների ադեկվատ արյան մատակարարումը՝  հիվանդին կախեքսիայի վիճակից հանելու ու վիրահատության հաջորդ փուլին՝ անեւրիզմայի կորեկցիային պատրաստելու նպատակով։

2018-ի մարտի 29-ին «Էրեբունի» ԲԿ-ի անգիոգրաֆիայի ծառայության ղեկավար Մերուժան Սաղաթելյանը «Էրեբունի» ԲԿ-ի անգիոգրաֆիկ լաբորատորիայում իրականացրել է հիվանդի վերին միջընդերային զարկերակի անգիոպլաստիկա։

Ձախ բրախիալ մուտքը միակ հնարավոր տարբերակն էր, քանի որ աջ բրախիալ ու աքսիլյար զարկերակները նույնպես ծայրաստիճան դեֆորմացված էին։ Ձախ բրախիալ զարկերակից  8- ֆրենչային երկար ինտրոդյուսեր է անցկացվել աբդոմինալ աորտայի մեջ, ինչը բավականին բարդ էր ձախ ենթանրակային զարկերակի ու կրծքային աորտայի ոլորունության պատճառով։ Ախտորոշիչ անգիոգրաֆիան հայտնաբերել է վերին միջընդերային զարկերակի ելանցքի սուբտոտալ ստենոզ։ Զարկերակի ախտահարված մաս հաջողվել է անցկացնել 0․014' հաղորդիչ, եւ ելանցքային ստենոզը դիլատացվել է 4․5 միլիմետրանոց բալոնով։ Դրանից հետո նեղացած մասի մեջ իմպլանտացվել է 4,5 մմ-անոց ստենտ՝ դեղորայքային ծածկույթով, որից հետո իրականացվել է պոստդիլատացիա բալոնով։

Սակայն ներմուծված ստենտի ռադիալ ուժը բավարար չի եղել ֆիբրոզային ստենոզին դիմակայելու համար։ Ստենտի տեղադրումից հետո պահպանվում էր զգալի մնացորդային ստենոզ։  Միջընդերային զարկերակի ելանցքի կայուն բացումն ապահովել է երկրորդ պերիֆերիկ ստենտը՝ Neptun 6.0x59–ը 0,035' հաղորդիչի վրա իմպլանտացվելուց հետո ՝ հետագա պոստդիլատացիայով։ Պրոցեդուրայից հետո ամբողջովին վերականգնվել է մագիստրալ արյան հոսքը վերին միջընդերային զարկերակով ու բոլոր դիստալ ճյուղերով։

Իրականացված անգիոպլաստիկայից հետո հիվանդի վիճակը միանգամից լավացել է՝ հաջորդ օրը նա արդեն ուներ ախորժակ ու ադեկվատ մարսում էր սնունդը։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է