• Latest news

Պետպատվերը տարվա կեսին սպառվում է, իսկ հիվանդները բուժվելու են մեկնում Վրաստան. բժիշկներ

14 մայիսի, 2018  18:47

Հայաստանի շատ բժշկական կենտրոններում արդեն տարվա կեսին հիվանդներին սկսում են ասել, որ «պետական պատվերը սպառվել» է, եւ բուժման համար պետք է վճարել սեփական գրպանից: Երկրում բժշկական ծառայությունների գները շատ բարձր են, այս պատճառով հիվանդներից շատերը նախընտրում են բուժման համար մեկնել հարեւան Վրաստան, որտեղ ավելի էժան է թե՛ բուժումը, թե՛ դեղորայքը: Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ոչ ասա էլեկտրոնային համակարգին» նախաձեռնության եւ «Ստոմինվեստ» հասարակական կազմակերպության անդամ Սամվել Սարգսյանը, այս եւ շատ այլ խնդիրներ նկատելիորեն արգելակում են Հայաստանի առողջապահության համակարգի զարգացումը:

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանի առողջապհության ոլորտում մեծ թվով խնդիրներ կան: Նա առանձին շուդրություն դարձրեց հետեւյալի վրա.

  1. Հիվանդները պետական բժշկական կենտրոններին չեն վստահում, ուստի գերադասում են մասնավորում բուժվել:
  2. Պետական պատվերի համակարգը սխալ է կազմակերպվել ու աշխատում, եւ արդյունքում արդեն տարվա կեսին շատ կլինիկաներում պետպատվերը սպառվում է:
  3. Երկրում լուրջ խնդիրներ կան՝ կապված բժիշկների էթիկայի եւ վարքագծի հետ. ոմանք հիվանդների հետ շփվելու տարրական քաղաքավարություն չունեն:
  4. Շրջանային կլինիկաները չափազանց քիչ են, իսկ եղածներն իրենց մակարդակով զիջում են մայրաքաղաքայիններին, այս պատճառով հիվանդներից շատերը Երեւան են գալիս բուժվելու: Բնական է, որ նրանք ավելի մեծ ուրախությամբ իրենց բնակավայրին ավելի մոտ կլինիկայում կբուժվեին, եթե այդպիսիները լինեին:
  5. Վրաստանում թե՛ դեղորայքը, թե բուժումը (այդ թվում՝ մեծ թվով վիրահատություններ) ավելի էժան են, քան Հայաստանում, ուստի հիվանդներից շատերը նախընտրում են բուժվել Վրաստանում, եւ այնտեղից էլ դեղորայք են բերում
  6. Առողջապահության համակարգում մեծ թիվ են կազմում առողջապահության եւ բժշկության վերաբերյալ հին, քարացած հայացքներով մարդիկ, որոնք շարունակում են առաջնորդվել ԽՍՀՄ տարիներից եկած կարծրատիպերով:
  7. Ստոմատոլոգները բախվում են մի շարք խնդիրների հետ, որոնց թվում են չափից ավելի բարձր հարկերը՝ եկամտահարկից բացի, նրանք ստիպված են նաեւ արտոնագրային վճար մուծել:
  8. Էլեկտրոնային առողջապահության համակարգը մինչեւ վերջ չի կշռադատված եւ սխալ է ներդրվում՝ բազմաթիվ խնդիրներ ստեղծելով բժիշկների առանց այն էլ ծանրաբեռնված աշխատանքի համար:

Այսօր՝ մայիսի 14-ին, մի խումբ բժիշկներ հավաքվել են Առողջապահության նախարարության մուտքի մոտ՝ ցանկանալով հանրության եւ պատասխանատու անձանց ուշադրությունը գրավել խնդիրների վրա, որոնք այսօր գոյություն ունեն ընդհանրապես առողջապահության ոլորտում եւ մասնավորապես՝ ստոմատոլոգիայի: նրանք նաեւ որոշել են առողջապահության նոր նախարարին նամակ գրել եւ ներկայացնել բոլոր հարցերը, որոնք այսօր իրենց մտահոգում են:

«Այս ոլորտում մեծ թվով չլուծված խնդիրներ կան,- նշեց Սամվել Սարգսյանը: - Դրանցից շատերի մասին առողջապահության նոր նախարարը, հավանաբար, գիտի, սակայն եթե կան այնպիսի հարցեր, որոնց դեռեւս տեղյակ չէ, մենք կցանկանայինք նրա ուշադրությունը գրավել»:

Բժիշկների խոսքով՝ իրենք նոր նախարարից վճռական քայլեր են սպասում, առանց որոնց ոլորտում ոչ մի բան չի փոխվի: Մասնավորապես՝ բժիշկները նախարարից ճիշտ, ադեկվատ կադրային քաղաքականություն են սպասում. նրանց կարծիքով՝ վատ չէր լինի առողջապահության կազմակերպման գործին ներգրավել լավ, «թարմ» մասնագետների, այդ թվում ՝ այլ երկրներից հրավիրված բժիշկների, որոնք «մտածում են ինչպես բժիշկներ, այլ ոչ թե ինչպես գործարարներ»:

Մասնագետների խոսքով՝ առողջապահության ապահովագրության ներդրումը կարող է օգնել եղած շատ խնդիրների լուծմանը, մասնավորապես՝ բժիշկներին եւ հիվանդներին ազատել երկու կողմի համար էլ տհաճ բուժման արժեքի շուրջ խոսակցությունից: Իհարկե, ապահովագրության ներդրումը հեշտ գործընթաց չէ, որը պահանջում է այդ ճանապարհին բազմաթիիվ բարդ խնդիրներ լուծել, եւ դրա համար շատ ժամանակ ու ուժ է անհրաժեշտ, նշում են բժիշկները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել