• Latest news

Ֆրանսիացի սրտաբանները խորհրդատվություն են տրամադրել «Նաիրի» ԲԿ-ում ՝ նոր մեթեդների գործածմամբ

15 մայիսի, 2018  16:09

Ֆրանսիայից ժամանած բժիշկները՝ կարդիովիրաբույժ Լեւոն Խաչատրյանն ու կարդիովասկուլյար ռադիոլոգ Արշիդ Ազարինը խորհրդատվություն են տրամադրել երեւանյան «Նաիրի» բուժկենտրոնում։

Փարիզի Սեն Ժոզեֆ համալսարանական կլինիկայի բժիշկ Արշիդ Ազարինը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ իրենց այցելության հիմնական նպատակն է տեղում ծանոթանալ մասնագետների հետ, որոնք զբաղվում են նույն խնդիրներով, կիսվել փորձով ու հետազոտություններ իրականացնել։

«Նաիրի» ԲԿ-ի ռադիոլոգ Կոստան Գալումյանը հայտնել է, որ համատեղ աշխատանքի ընթացքում հայ բժիշկների համար մեծ բացահայտում է դարձել ծանոթությունը ԿՏ ու ՄՌՏ անգիոգրաֆիայի նոր ուղեցույցների հետ, որոնք կիրառվում են Ֆրանսիայում ու Եվրոպայի այլ երկրներում։

Նա պարզաբանել է, որ ԿՏ- անգիոգրաֆիան, որը լայնորեն կիրառվում է ամբողջ աշխարհում, բայց դեռ քիչ է գործածվում Հայաստանում,  պսակաձեւ զարկերակների հետազոտության ոչ ինվազիվ մեթոդ է։ Նրա խոսքով՝ ժամանակակից սարքավորումները, որոնք կան «Նաիրի» կլինիկայում ու Հայաստանի այլ կլինիկաներում, հնարավորություն են տալիս կատարել 100 տոկոսանոց ախտորոշում։ Այս մեթոդը դասական կորոնարոգրաֆիայի այլընտրանքն է, բայց այն ոչ տրավմատիկ մեթոդ է, չի պահանջում կատեթերի տեղադրում արյունատար անոթների մեջ։

ԿՏ- անգիոգրաֆիան հնարավորություն է տալիս շատ արագ պարզել կորոնար զարկերակների հիվանդությունների առկայությունը։ Մեթոդը նաեւ լայնորեն կիրառվում է ստենտավորում կամ շունտավորում անցած հիվանդների վիճակը հսկելու համար։ «Կորոնարոգրաֆիայի համեմատ՝ տվյալ մեթոդի առավելությունը նաեւ այն է, որ անոթների վիճակից բացի գնահատվում է կրծքավանդակի օրգանների վիճակը»,- ասել է նա՝ հավելելով, որ երբեմն հայտնաբերվում են պաթոլոգիաներ, որոնց դեպքում կորոնարոգրաֆիայի անհրաժեշտությունը վերանում է։ Նաեւ այդ մեթոդն առավելություն ունի կորոնար զարկերակների անոմալիաների ախտորոշման առումով, քանի որ հնարավորություն է տալիս քառաչափ պատկեր ստանալ ։

Ինչպես նշել է Փարիզի Ժորժ Պոմպիդու հիվանդանոցի կարդիովիրաբույժ Լեւոն Խաչատրյանը՝ իրենց այցելության նպատակն է խորհրդատվություն տրամադրել Հայաստանի հիվանդներին ու բժիշկների համար կոնֆերանս անցկացնել։ Նա նշել է, որ Հայաստանում հիմա նկատվում է հիվանդանոցները ժամանակակից սարքավորումներով վերազինելու միտում, բայց բժիշկների գիտելիքները դեռ հետ են մնում ու այդ առումով շատ կարեւոր է փորձի փոխանակության նպատակով աշխուժացնել հայ մասնագետների շփումները օտարերկրացի գործընկերների հետ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է