Ինչպե՞ս պաշտպանվել Լայմի հիվանդությունից

16 մայիսի, 2018  19:06

Լայմի հիվանդությամբ, որը հայտնի է նաեւ տզային բորելիոզ անունով, ամենից հաճախ վարակվում են ուշ գարնանը, վաղ ամռանը եւ ամռան կեսերին. հենց այս ժամանակ են մարդիկ սկսում հաճախ դուրս գալ քաղաքից, որտեղ նրանց կարող են այս եւ այլ հիվանդություններ տեղափոխող տզեր կծել:

Համաճարակաբան Կարինե Գեւորգյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, թե ինչպես կարելի է պաշտպանվել Լայմի հիվանդությունից քաղաքից դուրս հանգստի ժամանակ:

1. Հագուստ

Քաղաքից դուրս գալիս խորհուրդ է տրվում համապատասխան հագուստ հագնել. ցանկալի է, որ վերնաշապիկի թեւքերը երկար լինեն, իսկ տորսը հնարավորինս փակ լինի: Բաց հողաթափերի փոխարեն խորհուրդ է տրվում հագնել կոշիկներ: Տաբատերը պետք է երկար լինեն, խորհուրդ է տրվում դրանք դնել կոշիկների կամ գուլպաների մեջ, որպեսզի միջատները չկարողանան հասնել ոտքերին:

2. Ռեպելենտեր

Խորհուրդ է տրվում օգտագործել նաեւ միջատներին վախեցնող ռեպելենտներ: Մի մոռացեք, որ տիզերը եւ մոծակները բազմաթիվ հիվանդություններ են տեղափոխում, եւ որքան նրանք հեռու մնան ձեզանից հանգստի ժամանակ, այնքան ավելի լավ:

3. Ստուգում

Հանգստից վերադառնալիս խորհուրդ է տրվում հանել հագուստը եւ ստուգել ամբողջ մարմինը, ներառյալ՝ գլուխը՝ պարզելու կան արդյոք մաշկին կպած տիզեր:  Քանի որ մարդը չի կարող տեսնել իր մեջքը եւ գլուխը, խորհուրդ է տրվում ստուգումն անցկացնել առնվազն ով. այդպես մարդիկ կարող են ստուգել միմյանց մաշկը:

Լայմի հիվանդությունը տեղաթոխող տիզերը, որպես կանոն, բավականին փոքր են, եւ դրանց հեշտությամբ կարելի է շփոթել խալի հետ, ուշադիր ստուգել: Հայտնաբերոլով տիզին՝ հարկավոր է այն անմիջապես հեռացնել:

4. Տիզերի հեռացում

Մասնագետի խոսքով՝ մաշկին կպած տիզը Լայմի հիվանդությունն անմիջապես չի փոխանցում: Ուստի, եթե այն անմիջապես հեռացնել, հնարավոր է խուսափել վարակի տարածումից, նույնիսկ եթե տիզը վարակի կրիչ է: Ցանկալի է կծելու հատվածը մշակել հակասեպտիկով:

Որոշ երկրներում, որտեղ տիզերի միջոցով տարածվող Լայմի եւ այլ հիվանդությունները հատկապես տարածված են, մաշկից հեռացված տիզերին խորհուրդ են տրվում տեղափոխել լաբորատորիա՝ պարզելու՝ արդյոք այն վտանգավոր պաթոգենի կրող է:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Հայաստանում գրանցվել է Լայմի հիվանդության՝ լաբորատորական ճանապարհով հաստատված 19 դեպք:

Լայմի հիվանդությունը վարակիչ, հիմնականում փոխանցվող հիվանդություն է, որը փոխանցվում է մարդկանց Ixodes տիզերի մի քանի տեսակի կծելու ճանապարհով, մի քանի տեսակների պատկանող շագանակագեղձերի կողմից: Հյուսիսային կիսագնդում այն համարվում է տիզերի միջոցով փոխանցվող ամենատարածված հիվանդությունը: Լայմի հիվանդության վաղ դրսեւորումները կարող են ներառել ջերմություն, գլխացավ, հոգնածություն եւ բնորոշ մաշկային ցան, որը թափառող էրիթեմա է կոչվում: Կանխատեսումը կախված է ժամանակին արված ախտորոշումից եւ բուժումը սկսելու ժամանակից. եթե հիվանդությունը ուշ են հայտնաբերել եւ/կամ սխալ են բուժել, այն կարող է քրոնիկ հիվանդության վերաճել, որն արդեն դժվար է բուժել եւ կարող է հանգեցնել հիվանդի հաշմանդամության կամ մահվան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
ՀՀ առողջապահության նախարարությանը կհաջողվի՞ կյանքի կոչել հակածխախոտային օրինագիծը
Այո
Ոչ
Չգիտեմ